«Այս գյուղի պաշտպանության ժամանակ մեկ ՀԱՅԻՆ բաժին էր ընկնում 200-300 թշնամի». լսե՞լ եք ՀԱՅԵՐԻ այս ՀԵՐՈՍԱԿԱՆ պայքարի մասին

Գելիեգուզան գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Մուշ քաղաքից 20-22 կմ հարավ-արևմուտք: Գյուղի անունը քրդերեն է և նշանակում է ընկուզենիների պուրակ։

1904 թ.-ի ապրիլի 20-ին թուրքական 40 000-անոց բանակը շրջափակեց Գելիեգուզանը։ Սասունի ողջ բնակչությունը՝ թվով 20 000 մարդ՝ ծեր, կին, երեխա և հիվանդ գտնվում էին Գելիեգուզանում։

Գյուղի պաշտպանությունը ղեկավարում էր Անդրանիկի, Գևորգ Չաուշի և Հաջի Հակոբի կողմից։ Կռվում մասնակցում էին գրեթե բոլոր հայտնի ֆիդայիները՝ Մակարը, Մուրադը, Սմբատը և շատու շատ այլք։

Մեկ հային բաժին էր ընկնում 200-300 թշնամի։ Բացի այդ թշնամին իր հետ թնդանոթներ էր բերել։ Չնայած դրան, թուրքերը կարողանում են առաջ շարժվել միմայն թնդանոթները գործի դնելով։

Քյոսա Բինբաշին որոշել էր ամեն գնով գրավել Սասունի վերջին հենակետը։ Ապրիլի 20-ին թուրքերն արձակում են 125 ռումբ, իսկ ապրիլի 21-ին 230-ից ավելի ռումբ։

Մուշ-Սասունի ինքնապաշտպանական մարտեր — Ruben Adamyan

Հայերը՝ ծերեր, կանայք, ֆիդայիների օգնությամբ երեք օր քաջաբար դիմադրում են, մինչև որ տեղի բնակչություն կարողանում է մաս առ մաս տեղաշարժվել դեպի Դաշտ գյուղ։ Գյուղացիների տեղափոխության հարցում օգնում են 115 հայդուկներ, որոնց գլխավորում էին Մուրադը, Սմբատը, Ֆահրադը և Ավետիսը։ 20 000-անոց բնակչությունից հաջողվում է փրկել ընդամենը 1500-2000 հոգու։

Ապրիլի 22-ին թշնամու թնդանոթները չեն դադարում կրակելուց, բայց դեռևս նրանք չեն կարողանում մտնել գյուղ։ Միմիայն ապրիլի 23-ին է նրանց հաջողվում գյուղ մտնել։ Սակայն տեղի հայ ազգաբնակչությունը անակնկալի է բերում թշնամուն և նրան կոտորելով հետ շպրտում։ Թշնամուց զոհվում է 136 մարդ և բազմաթիվ մարդիկ վիրավորվում են։ Հայերը տալիս են ընդամենը 7 զոհ։

Հայերը մինչև մայիսի 14-ը համառությամբ դիմադրեցին։ Նրանք հասցրին կամուրջ գցել, որի միջոցով 150 հայ ընտանիք փրկվեց կոտորածից։ Մնացած 300 ընտանիքնն ընկավ թուրքերի ձեռքը։ Միայն 22 ընտանիք կարողացավ մազապուրծ լինել կոտորածներից։ Մնացածի բոլոր ծերերը, կանայք և երեխաներն անխնա կոտորվեցին։

Գյուղը հիմնահատակ ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծամասնությունը զոհվել է։ Ողջ մնացածները տեղափոխվել են Արևելյան Հայաստան։