«Մեր պարտությունը գալիս է այն անպատրաստ մարդկանց ղեկավարությունից, որոնք իրենց անձնական շահերը գերադասում են ընդհանուր շահերից». ԶԱՐՅԱՆԸ դեռ այն ժամանակ էր ասում

Հայ գրող, բանաստեղծ, արձակագիր Կոստան Զարյանը գրել է.

«Ժողովուրդների կյանքում կան ժամանակներ, երբ նրանց լավագույնները պատրաստ են պատերազմի դաշտը վազել պաշտպանելու իրենց հայրենիքը, և կան ժամանակներ, երբ նրանք պարտավոր են միանալ իրենց հայրենակիցներին վերաշինելու համար այն հայրենիքը, որի մասին երազել ենք դարերով:

Մենք հայերս քաջ և տաղանդավոր ժողովուրդ ենք: Մեր շվարածությունը առաջ է գալիս այն անպատրաստ մարդկանց ղեկավարությունից, որոնք իրենց անձնական կամ կուսակցական շահերը գերադասում են ընդհանուր շահերին:

Պետք է հրաժարվենք նրանցից, առողջ դատողությամբ ընտրենք մեր ուղին, հրաժարվենք մեր մլուկոտ անշարժությունից, ուրիշների վրա դրած մեր սին հույսերից, մեր ոխակալ, թերի և նախանձոտ դատումներից և մեր իսկ ճակատագիրը առնենք մեր ձեռքերի մեջ:

Պետք է կերտենք անբաժան, ամբողջական մի հայություն և պետք է կառուցենք նրա լուսավոր տունը:

Կա՞ ավելի վսեմ նպատակ, քան այդ է: