Մի օր ՄՈՆԹԵՆ Արցախում մի կնոջ է հանդիպում ու պարզում ողջ իրականությունը․ նա հայ ազգի հերոսն էր, ում անունով երդվում էին բոլորը

Հայ ազգի հերոսն էր Մոնթեն, բոլորը նրա անունով էին երդվում։ Իսկ երբ Արցախցին լսում էր, որ Մոնթեն դիրքերում է նա վախը կորցնում էր, քանի որ գիտեր, որ իրեն էլ վտանգ չի սպասվում։ Արցախցիները Մոնթե Մելքոնյանին Ավո էին ասում։Պшտերազմի ողջ ընթացքում շատ քչերը գիտեին, որ Ավոյի իրական անունը Մոնթե է։

Նա բոլորի համար դյուցազնական մի կերպար էր, ով պայքարում էր դաժան թշնամու դեմ։ Մոնթեն մի օր Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, տեսնում է, որ տան հողամասում տարեց մի կին գործ է անում։ Մոնթեն մտնում է ներս ու հետաքրքրվում, թե ինչ է մտածում կինը, որ պшտերազմական նման թեժ իրավիճակում հող է մշակում։

Կինը ասում է, որ ոչ մի վախ չունի, քանզի Ավոն է զբաղված Մարտունու պшշտպանությունով, ուրեմն ոչ մի հակшռակորդ չի անցնի սահմանը։ Լսելով, թե ինչ ոգևորությամբ է տարեց կինը խոսում իր մասին, Ավոն հարցնում է կնոջը, թե ինչ տեսակ մարդ է այդ Ավոն։Կինը սկսում է նկարագրել Մոնթեի վեհությունը, քաջությունը, հզորությունն ու ասպետական կերպարը։

Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում և ասում, որ Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեի վրա, իսկ հետո ասում․ Չէէ՜, տու կու ճիր (փոքրամարմին) մшրդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»։