Նիկա Նեելովա. ինչպիսի՞ն է այսօր Գարրի Կասպարովի դուստրը և ինչու՞ հայրը երբեք չի ճանաչել նրան

Հայ-հրեական արմատներով ականավոր շախմատիստ Գարրի Կասպարովը երեք անգամ ամուսնացել է։

Հայերի կարծիքով՝ ամուսնանալ նշանակում է  ուրախացնել մորդ։ Իսկ ես սիրում եմ ուրախացնել մորս,- կատակել է լեգենդար գրոսմայստերը հարցազրույցներից մեկում՝ պատասխանելով իր անձնական կյանքին վերաբերող հարցերին։

1980-ականների վերջին շախմատիստը հարաբերությունների մեջ էր հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի հետ:

Гарри Каспаров и Марина Неелова в молодые годы

Այնուամենայնիվ, Գարրին երբեք չի ամուսնացել Մարինայի հետ։ Եվ նա չի ճանաչել նույնիսկ 1987 թվականին այս սիրուց ծնված աղջկան՝ Նիկային:

Վարկածներից մեկի համաձայն՝ նրանց միությանը դեմ է եղել շախմատիստի հայազգի խստապահանջ մայրը՝ Կլարա Շահենովնա Կասպարովան։ Նա կարծում էր, որ Գարիից տարիքով մեծ դերասանուհու հետ ամուսնանալը բացասաբար կանդրադառնա իր նշանավոր որդու ողջ մարզական կարիերայի վրա։

Դերասանուհու հետ ամուսնությունը նման է մի ամբողջ կանանց հանրակացարանի հետ ամուսնանալուն,- մամուլին ասել է Կլարա Շահենովնան։ Եվ դա իրականում մեր երեխան չէ…
Марина Неелова и ее дочь Ника в 1990-е годы



Նիկան մեծացել է մոր և խնամակալ հոր հետ։ Ի դեպ, նա նույնպես հայ էր՝ խորհրդային դիվանագետ Կիրիլ Գեւորգյանը։

Ника с мамой и своим приемным отцом


Գևորգյան դարձած Նիկան ընտանիքի հետ միասին ճանապարհորդել է աշխարհով մեկ։ Նա ապրել է Փարիզում, Նիդեռլանդներում, Մոսկվայում։ Հայրն իր որդեգրած աղջկան սովորեցնում էր հայ մշակույթի և լեզվի հիմունքները։

Նիկան բազմիցս եղել է Թբիլիսիում և Երևանում, որտեղ ապրում են նրա որդեգրած հոր բազմաթիվ հայ ազգականները։ Եվ նա ասում է, որ այս քաղաքներում իրեն նույնիսկ ավելի հարմարավետ է զգում, քան Մոսկվայում կամ Եվրոպայում։

Նիկան սովորել է Նիդեռլանդներում՝ որպես քանդակագործ, ապա Լոնդոնում՝ որպես նկարչուհի։ Այժմ նրա՝ որպես քանդակագործի անունը հայտնի է ողջ Եվրոպայում։ Մեր հերոսուհին քաղաքացիական ամուսնության մեջ է, նա դուստր է լույս աշխարհ բերել։

Սակայն Նիկան իր իսկական հոր մասին լրագրողների հարցերին միշտ հպարտությամբ և հակիրճ է պատասխանում.

Ника Неелова: кем выросла дочь Гарри Каспарова от знаменитой актрисы, почему отец так и не признал ее

Հայրս Կիրիլ Գևորգյանն է։ Ես կրում եմ նրա ազգանունը։
Դժվաչ չէ կռահել, որ Նիկայի և Գարրի Կասպարովի միջև հաղորդակցություն չկա։