«ժողովու՛րդ, պատերազմը չի ավարտվել: Մենք մի քիչ թուլացանք, պարտվելու ենք». Վազգեն Սարգսյանի վերջին էմոցիոնալ խոսքը

«…Սիրե՛ք, հարգե՛ք բանակը: Էս տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Աստված գիտի՝ ինչ է լինելու:

Ոնց որ թե ավելի կանխատեսելի է, քան 6 տարի առաջ: Քան նույնիսկ 50 տարի առաջ: Մեծ կովկասյան պատերազմ կլինի — չի լինի՝ դժվար է կանխատեսել: Հոտը գալիս է: Պաշտպանության նախարարը դառնա վարչապետ, լրագրողները դառնան պաշտպանության նախարար կամ

1992-ին Հայաստանը, Ղարաբաղը վերցնում է Շուշին, Երևանի մետրոպոլիտենը գործադուլ է անում: Դա ի՞նչ է: Դա անբարոյականություն է: Շուշին մեր ազգի վերջին 1000 տարվա մեծագույն նվաճումն է եղել: Քո «չունեմները» մոռացի՛ր, դրանք բոլորն էլ ստեղծվելիք բաներ են, էն, որ պիտի ստեղծվի արյունով, դա է ամենադժվարը:

Վերջին 1000 տարվա քո մեծագույն հաղթանակի՝ քո որդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակի օրը, գործադուլ է լինում, ու ոչ մեկն էդ մասին չի գրում: Դա անբարոյականություն է:

Մե՛կ: Դուք էսօր չեք ճանաչում մեր հրամանատարներին: Մանավանդ նրանց, որ էդ հաղթանակները տարել են: Երկու: Ադրբեջանի մամուլն ավելի լավ է ճանաչում ձեր հրամանատարներին, որոնց ժողովուրդը պարտավոր է սիրել, որովհետև ամեն ինչից բացի, հաղթելուց հետո ուրիշների նման չեն հաբռգել: Էն, որ գրում եք, մեկը-մյուսը շուկա ունի…Բոլորն էլ կարող էին ունենալ: Չունեցան, որովհետև պետական մտածողություն ունեն: Երեք: Եվ չորրորդը՝ ժողովու՛րդ, պատերազմը չի ավարտվել: Չի ավարտվել, Աստված գիտի՝ ինչ է լինելու: Մենք մի քիչ թուլացանք, պարտվելու ենք:

No photo description available.

Զգո՛ն եղեք, որ չպարտվենք, մանավանդ հաղթելուց հետո: Էս տղերքը, որ հիմա կան, 8 տարի հետո պետք չեն լինելու: 8 տարի հետո ես վարչապետ եղա, մարզպետ կտանեմ իրանց: 8 տարի հետո: Եվս 5 տարի իրանք ոչ մի տեղ չեն գնալու: Ոչ մի տեղ: Իրենց տեղը բանակն է լինելու: Իրանք հարստություն են: Իրանք պետք են էս երկրին: Իրանք էս քարն ու թուփը անգիր գիտեն: Եթե իրանցից մեկն ու մեկը մարզպետ լիներ, բոլոր գյուղապետերը զգաստ կանգնած կլինեին, բոլոր հարցերը լուծած կլինեին:

Համայնքի ու պետության: Եթե այսօր իրանք լինեն մարզպետ, պետության հարկահավաքությունը 100 տոկոս կլինի: Բոլոր կարգի հրամանների կատարումը 100 տոկոս կլինի: Շինարարությունը 100 տոկոս կլինի: Բյուջեի խնայողությունը՝ 50 տոկոս: Հա՛, իմ ունեցած բյուջեն ինձ չի հետաքրքրում, որովհետև դա բյուջե չի: Երբ ես իմ ուզած բյուջեն կունենամ, էն ժամանակ կիմանամ՝ էսօրվա բյուջեն իմը չի: Միտումնավոր չեմ ուզում իմանամ՝ ինչ կա: Իմ բյուջեն 2000-ին է լինելու: Իմ կառավարությունը 2000-ինն է լինելու: Բայց ես էս տղերքին չեմ բերում մարզպետ, որովհետև պատերազմ կա դեռ:

Հասկացե՛ք վերջապես: Վերջին անգամ եմ ասում: Էլ չեմ ասելու: Սա իմ վերջին էմոցիոնալ խոսքն է: Էդ հաճույքն էլ ձեզ չեմ պատճառելու: Էսքան անկեղծանալու հաճույքը:

Մտածե՛ք էս երկրի մասին: Մտածե՛ք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն ամենակայացած արժեքը: Ցավալիորեն:

Մտածե՛ք էս երկրի մասին: Վաղը 21-րդ դարն է սկսվում ու էդ դարը մեր դարը պիտի լինի՝ մեր հաղթանակի, մեր խելքի գալու, մեր միասնության, մեր հաջողության՝ վերջապես:

…Հա՛, մեկ էլ ասեմ, որ ամենից շատ սիրում եմ դաշտային ծաղիկներ, էդ պաշտոնական ծաղիկները սրտովս չեն, դաշտի ծաղիկը հոտ ունի, գույն ունի, դեմք ունի ու քեզ ասում է, որ ինքը կա, դու լինես-չլինես, ինքը կա, ու՝ Աստված կա: