«Առանց ՀԱՅԵՐԻ Թուրքիան որպես պետություն գոյություն չի ունենա». ցմահ ազատազրկված քուրդ ղեկավարը խոսել է հօգուտ ՀԱՅԵՐԻ ու տեղը դրել թուրքերին

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր, քրդական ազատագրական շարժման ղեկավար, քրդական ազատագրական շարժման ղեկավարը՝ Աբդուլլահ Օջալանը, խոսել է հայրի մասին: Հիշեցնենք, որ նա դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։

Օջալանն ասել է, թե պետք է ապահովել հայերի ու ասորիների իրավունքներն ու ազատությունները: Նա ընդգծել է, որ առանց հայերի և ասորիների` Թուրքիան` որպես ժողովրդավարական միություն, չի կարող կազմավորվել:

Հիշեցնենք, որ Օջալանը թուրք-քրդական հաշտեցման ընթացքում հակահայկական հայտարարություններ էր արել: Նա, մասնավորապես, դեմ էր արտահայտվել հայկական լոբբիստական կազմակերպություններին: Նա Իմրալի կղզում բացահայտ հայտարարել է, որ թուրքերը շարունակաբար կոտորել են հայերին:

«Վերջինը Հրանտ Դինքն էր: Նրան էլ սպանեցին: Հրանտ Դինքը ոտքի կանգնած վերջին հայն էր: Թուրքիայում ապրող մյուս հայերը սարսափի մեջ են ապրում»,- ըստ թուրքական «Firat» լրատվական կայքի`ասել է Օջալանն ու դատապարտել այն, որ Դինքին սպանող Օգյուն Սամասթին գրեթե հերոսացնում են: