«Սասունցիներն ուխտի են եկել Հրայր Դժոխքի և Աղբյուր Սերոբի գերեզմանին». գիտե՞ք, թե որտեղ է այն գտնվում (ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Բացառիկ լուսանկար, որտեղ Սասունցիներն ուխտի են եկել Հրայր Դժոխքի և Աղբյուր Սերոբի գերեզմանին, որը գտնվում է Սասունի Գելիեգուզան գյուղի եկեղեցու բակում։

Գելիեգուզանը, լինելով ինքնապաշտպանության ամենահարմար տեղը Սասունում՝ Անդոկ լեռան ստորոտում, համարվել է Սասունի սիրտը։ 1894, 1904 և 1915 թվականներին այն եղել է ապստամբական շարժման կենտրոն։

Գյուղի բնակիչներն աչքի են ընկել իրենց խիզախությամբ։ Նրանք ոչ միայն թուրքերի ու քրդերի ոտնահարությունից պաշտպանում էին իրենց գյուղը, այլև օգնության էին հասնում այլ գյուղերին։

Ի դեպ, Գելիեգուզան անունը քրդական ծագում ունի։ Հայերեն կլինի Ընկուզաձոր։ Գյուղը հարուստ է եղել ընկուզենիներով։ 1915 թ.-ին ունեցել է ընկուզենիներով հարուստ պուրակներ։