Շշմեցուցիչ փաստեր լքված Անի քաղաքի մասին

Անի քաղաքը, հիրավի, հայոց գանձերից մեկն է: Ցավոք սրտի, այն այսօր լքված է ու անպաշտպան: Հայկական եկեղեցիները, որ գտնվում են այդ տարածքներում, տարիներ շարունակ ենթարկվել են վանդալիզմի, և աշխարհը ոչ մի կերպ չի արձագանքել թուրքական վայրագություններին: Անի քաղաքի մասին կան բազում փաստեր, որոնք շատ հետաքրքիր են ու մարդկանց անհայտ: Ներկայացնում ենք դրանցից որոշները:

1918 թ., երբ թուրքական բանակը մոտենում էր Անի քաղաքին, մի հայ՝ Աշխարհաբեկ Քալանթար անունով, կարողացել է միայնակ փրկել 6000 արվեստի գործ Անիից և դրանք ապահով տեղափոխել Երևան: |Մինչ օրս, այդ գործերը պահվում են այստեղ՝ տարբեր թանգարաններում:

Ակադեմիկոս Մառի վկայությամբ, թուրքերը 1918-ին հիմնահատակ ոչնչացրել են ավելի քան 15000 արվեստի գործ՝ գտնված Անիից, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտ է:

Անիում 1920-ից մինչ 2004 թթ. թուրքական իշխանությունները արգելել են որևէ լուսանկար անել: Այս արգելքը հանվել է 2004 թ. Եվրոպայի Պառլամենտի ճնշումների շնորհիվ: