Սիմոն Վրացյանի այցը Սևան կարող էր ավարտվել դժբախտությամբ․ ահա թե ինչպե՞ս է նա փրկվում լճում սկսված փոթորկից

Իր «Կյանքի ուղիներով» գրքում Վրացյանը պատմում է բացառիկ դեպքերի, դեմքերի և իրադարձությունների մասին։ Այդ գրքում ենք հանդիպում Վրացյանի հետ տեղի ունեցած մի դեպքի մասին։ Մասնավորապես, 1920 թվականի մայիսին Վրացյանը որոշում է շրջապտույտ կատարել և այցելել Սևան։

«Ինքնաշարժը սուրալովկտրում է Քանաքեռի դեռ քնած փողոցները դեպի Ձոր Աղբյուր, դեպի Ախտա, միշտ դեպի վերՍևանի ուղղությամբ։ Շուրջը ցանված արտեր կանաչ, բլուրներ ու լեռներ և հետևը մեզանից անբաժան վեհաշուք տեսքը Մասիսի։

Ելենովկայում ռուս գյուղացիությունը մեզ ընդունում է աղ ու հացով։ Ապա` նոր նավաշինարանը Սևանի եզերքին։ Բեսարաբիայից եկած երիտասարդ ծովային սպան մեզ հանդիսավոր ընդունելություն է ցույց տալիս և ներկայացնում է իր գործակիցներին։ Դիտում ենք նավաշինարանը և նորաշեն «Աշոտ Երկաթ» «ռազմանավի» թերավարտ կմախքը։ Երիտասարդ սպան հպարտությամբ բացատրում է, Հայաստանի նավատորմի առաջին միավորն է, որ կառուցման բախտը իրեն է վիճակված։ Ռազմանավը ունենալու է երկու թեթև թնդանօթներ և հիսուն նավաստիներ։ Այսքանը բավական է Սևանի եզերքներին խաղաղությունը պահելու համար։

Այստեղ Վրացյանը պատմում է թե ինչպես է նավարկության ժամանակ լճում սկսվում փոթորիկ, և ինչպես է նա մի կերպ կարողանում փրկվել «ծովային» աղետից.

«Փիլիսոփա նավապետը իրավունք ուներ թերահավատ լինելու։ Քամին չփչեց, բայց հետզհետե երկինքը սկսեց ծածկվել ամպերով։ Ջրերը մութ գույն առին։ Ամպերը թանձրացան ու մթնեցին։ Ամպերի միջից փայլեց կայծակը։ Լսվեց հեռավոր գոռոց, որ հետզհետե մոտեցավ։ Մեկ էլթունդ որոտ. Կարծես երկինքը պատռվեց և շանթ ու կայծակի կուրացնող լույսերով լցվեց լիճը։ Փչեց ուժեղ քամի, ապա տեղատարափ կարկուտ, և մեր նավը խաղալիք դարձավ ալեկոծ տարերքի։ Նավավարները ոգի ի բռին աշխատում էին պահել նավի հավասարակշռությունը ղեկի և առագաստների միջոցով, բայց նավը չէր հնազանդվում և օրորվում էր վեր ու վար, մի կողմից մյուստաշեղի նման։ Պարտված ընկա և ես Արշակի կողքին ծովախտից զարնված։ Ես, որ համարձակ մարտահրավեր էի ուղղել Ատլանտյան օվկիանոսի վիթխարի ալիքներին, այժմ գալարվում էի ցավից` խղճուկ առագաստանավում…

Ինչքա՞ն տևեց փոթորիկը Սևանի վրա, ինչպե՞ս և ե՞րբ հասանք լճի մյուս եզերքը- ոչինչ չէի հիշում։ Երբ նավաստիների օգնությամբ դուրս եկա ափ, հազիվ պահում էի ինձ ոտքի վրա։ Ռուս գյուղացիները ընդառաջ էին եկել աղ ու հացով, ինչպե՞ս ընդունեցի նրանց աղն ու հացը, ի՞նչ ասացին նրանք, ի՞նչ պատասխանեցի ես, որ սպանեք, չեմ կարող ասել։ Երբ երեկոյան զարթնեցի և աչքերս բացի, տեսա ինձ ռուս գյուղապետի տանը, մահճակալի վրա»։