Երկնաքարերով շրջապատված հայկական եկեղեցին․ անգամ Սինգապուրում են հարգում ու սիրում հայերին

ժամանակակից քաղաք-պետությունը, որը 30 տարվա ընթացքում հեղափոխություն կատարեց տնտեսության մեջ, ավելի մանրամասն ուսումնասիրելու ընթացքում պարզվում է, որ ունի հայկական փողոց ու հայկական եկեղեցի, որը երկրի հնագույն տաճարն է։

Հայերը Սինգապուրում հայտնվել են դեռևս XVII դարում։ Ինչպես հայտնի է, երբ որևէ տեղ մի խումբ հայ է հավաքվում, այնտեղ անմիջապես հայկական եկեղեցի է հայտնվում։ Արդեն 1835 թվականին փոքր համայնքը տաճար կառուցեց, որը մեկ տարի անց օծվեց, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սինգապուրի առաջին քրիստոնեական եկեղեցին դարձավ։

Եկեղեցին «Առյուծների քաղաքի» ազգային հուշարձան է ճանաչվել։ Եկեղեցին շրջապատված է գեղեցիկ այգով, իսկ այգին` երկնաքերերով։ Դա քաղաքի լավագույն հատվածն է։

Ամերիկացի հայտնի հետազոտող ու ծովային սպա Չարլզ Ուիլքսը Սինգապուր այցելելուց հետո գրել է․ «Ամենահարգվածը հայերն են, նրանք կղզու գլխավոր վաճառականներից են։ Քիչ են, բայց ազդեցիկ իրենց հարստության շնորհիվ․ շատ հաճելի ազգ է։ Հագնվում են անգլիացու պես, սովորաբար լավ են խոսում անգլերեն ու պորտուգալերեն»։