Թամանյանին թաղեցին նրա որդու սպորտային կոշիկներով. զարմանալի փաստեր ճարտարապետի մասին, որոնք չգիտեիք

 Քչերը գիտեն, որ Ալեքսանդր Թամանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թավրիզ, որտեղ 1921 թ․-ին հիմնադրել է գեղարվեստի ստուդիա։ Չնայած նրան, որ ճարտարապետը մեծահարուստներից անընդհատ ստանում էր պատվերներ, Թամանյանը չէր հաշտվում այն մտքից, որ սեփական ազգին չէր կարողանում օգտակար լինել։

Թավրիզում այդ ժամանակ տարածված էր մահացու համաճարակ, որի հետևանքով մահացավ Թամանյանի փոքր դուստրը։ Հոգեկան ծանր ապրումները հաղթահարելով ճարտարապետը դիմում նամակ ուղարկեց Լուկաշինին, ում գրել էր, թե այլևս հոգնել է անընդհատ դեգերումներից և խնդրում էր հնարավորություն տալ հանգիստ աշխատել և արարել հայրենիքում։ Հայտնի չէ, թե ինչու էր Թամանյանը նման որոշում կայացրել: Չէ՞ որ այդ տարիներին նա կարող էր խաղաղ և ապահով ապրել Թավրիզում և շատ գումար վաստակել: Նա նաև  վերջին տարիներին ստացել էր հրավեր Եվրոպայում աշխատելու։

Վերջապես , 1923 թ-ին Թամանյանը հրավիրվել է Հայաստան: Իր կյանքի վերջին տարիներին  դեռատի տարիքում մահացավ նաև նրա ավագ դուստր։ Այս երկրորդ կորուստն անտանելի էր Թամանյանի համար և լուրջ հետևանքներ թողեց նրա առողջության վրա։ Ճարտարապետը սկսել էր կուրանալ։ Երևանի հատակագծի կառուցումը օգնեց նրան ավարտել ավագ որդին՝ Գևորգը, ով շարունակեց նաև կառուցել այն բոլոր շենքերը , որը հայրը չէր կարողացել ավարտել։

Երբ Թամանյանը մահացավ, նրան թաղեցին որդու սպորտային կոշիկներով, քանի որ իր ունեցած միակ կոշիկները մաշել էր Երևանի մի փողոցից մյուսը գնալու և շինարարությանը հետևելու արդյունքում։