Պատերազմում զոհված ՀԵՐՈՍԻ տղան լացելով շնորհավորում է Բանակի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 28-ին Վեգա ընկերությունը կազմակերպել էր միջոցառում պատերազմում զոհված հերոսների երեխաների համար: Հրավիրված էին Շենգավիթ համայնքի երեսուն ընտանիք, որոնք կորցրել էին իրենց ընտանիքի սյունը…

Հերոսների երեխաները կարդում էին իրենց գրած տողերը և լացակումած աչքերով շնորհավորում Բանակի տոնը: Սակայն երեխաներից մեկը չդիմացավ և սկսեց լացել….

Ցավը այնքան շատ է, որ ոչինչ չես կարող ասել կամ անել, անգամ վատ ես զգում նայել այդ անմեղ էակների աչքերի մեջ…