«Վտանգը նրանումն է, որ թշնամին մեր մտքի, մեր սրտի մեջ է և ներսից է սպանում մեր ինքնուրույնությունը և անկախությունը». ՀԱՅ ազգի ձախողումների ողջ պատճառը

«…Անցավ երկու տարի: Մենք ստեղծեցինք անկախ և ազատ Հայաստան: Բայց մեր քաղաքական միտքը մնաց առաջվա պես գրեթե անազատ և կախյալ ռուսական գերությունից:

Եվ այսպես, երբ Ռուսաստանը այժմ նորից է բախում մեր դռները և հանցավոր միջոցներով նորից է ճգնում զոհաբերել մեր ժողովրդին իր աշխարհակալ նպատակներին, մեր շարքերում կան մարդիկ, որոնք կարծես ինչ-որ տատանումների են ենթակա:

Եվ այդպես է ոչ թէ այն պատճառով, որ մենք բավականաչափ ռազմական ուժ չունենք պատվով դիմագրավելու համար ռուսական վտանգը (որովհետև այդ վտանգը ռազմական տեսակետով շատ չնչին է և Ռուսաստանի ներկա միջազգային և ներքին վիճակում չի կարող չնչին չլինել), այլ այն պատճառով, որ ռուսական վտանգը մեզ համար գերազանցապես հոգեբական բնույթ ունի:

Նա ոչ թէ սահմանների վրա է միայն, այլ մեր ներսում, մեր հոգու խորքում:
Վտանգը նրանումն է, որ ռուսական թշնամին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջ է և մեր հոգու ներսից է կարծես ջլատում մեր դիմադրական կարողությունները, ներսից է սպանում մեր ինքնուրույնությունը և անկախությունը»:

ՌՈՒԲԷՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
(իսկական անունը՝ Արտաշես Ստեփանի Չիլինկարյան)
1920 թ. Հայաստանի Հանրապետութեան Արդարադատութեան Նախարար