Խաղերն ու ծխախոտը Սևակի տարերքն էին․ շատ քչերը գիտեն, այս ամենը գրողի կյանքի մասին

Գրականագետ Լևոն Հախվերդյանը հիշում է․
« Թե ինչքան տարվող, համակվող բնավորություն էր` երևում էր ամեն ինչից, ամեն ինչում։ Կարող էր գիշերներ լուսացնել ասենք շախմատի շուրջը։ Ազարտը, բառիս լայն առումով, Պարույրի արյան մեջ էր։

Նարդի խաղաղալիս էլ նույնն էր, զառը գցում էր վստահորեն ոը ասում. «Այժմ կլսեք ծանոթ բացականչություններ…», այսինքն հակառակորդի հուսահատական կանչերը։ Սա միակ արտահայտությունն էր, որ նա առել էր ինձնից իր մեծաթիվ դարձվածքների դիմաց…

Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել, ինչպես ամենքը, տարբերությունը չափի մեջ էր, իսկ Պարույրը չափ չէր ճանաչում։ Նույն անհագ խառնվածքն էր ամենուրեք, իր բոլոր արարքներում։
Ասենք, թե ծխելը։ Դա էլ` չափազանց, դարձյալ չափազանց:

Սիգարետն անպակաս էր բարակ մատների արանքից։ Ծուխը ներս էր քաշում ագահաբար։ Նիկոտինի քաղցը հանգիստ չէր տալիս իրեն` տնից դուրս գալիս,- ասում էր,- ունեցածս մի տուփի հետ երկուսն էլ վերցնում եմ, որ հանկարծ չպակսի։

Սաստիկ ծխելն իր ետևից բերում էր ու սաստիկ հազը, տևական եւ տանջալի այնքան, որ աչքերից արցունք էր հոսում։
Այդ ժամանակ արդեն համազգային ճանաչման հասած բանաստեղծի համար հատուկ դեղորայք էին ուղարկել, որ խմի եւ վերջ տա ծխելուն։ Հարցրի` հը՞, ինչ դառավ․ Ա՛յ տղա, չեղա․․․