ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ դերասանը. ինչու՞ ՆՐԱՆ աքսորեցին թատրոնից և ինչու՞ անձամբ վարչապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ խնդրեց ՆՐԱՆ վերադառնալ

 «Իմ բախտը բերել է՝ ընդամենը քսան-քսաներկու տարեկանում մի քանի ֆիլմերում արդեն նկարվել էի: Գնացի Մոսկվա, շփվում էի ոչ ավել, ոչ պակաս` Սմոկտունովսկու, Ուլյանովի, Եվստիգնեեւի, մյուսների հետ: Սա ուրիշ մի բան էր՝ թեև ես արդեն լավ դերասաններ տեսել էի՝ խաղացել էի Փափազյանի, Հրաչյայի հետ…

Սիրված ու մեծ դերասանը՝ Խորեն Աբրահամյանը, ծնվել է 1930-ի ապրիլի 1-ին՝ այսպես ասած՝ «մարդ խաբելու» օրը, Երեւանում: Երբ հայրը իր արու զավակի լույս աշխարհ գալու ավետիսն հասցնում է քույրերին, լուրը նրանք ընդունում են որպես ապրիլմեկյան կատակ: Բաբկեն հորը դժվարությամբ է հաջողվում հավատացնել, որ իր ասածը կատակ չէ՝ իրոք ծնվել է իրենց` Խորեն անունով եղբայր:

Խորեն Աբրահամյանի մարմնավորած Կորիոլանը հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին: Ներկայացումը դիտելուց հետո գերմանական մամուլը նրան բնութագրել է որպես «գերաստղ»: Այս դերակատարումն էլ նրան արժանացնելու էր ԽՍՀՄ պետական մրցանակի:

Շեքսպիրյան Համլետին հայերենով լսելուց հետո նրա հանճարեղ դերակատար Սմոկտունովսկին ասելու էր.

«Ավելի լավ էր, քան ես խաղացել եմ…Իմ բախտը բերել է, որ ես եմ Համլետին մարմնավորել, որովհետեւ եթե Խորեն Աբրահամյանը մարմնավորեր, գուցե կերպարն ու ֆիլմն ավելի հետաքրքիր ստացվեին»: 

Սակայն 1982 թ. մայր թատրոնի բեմում ներկայացնում է Սունդուկյանի «Պեպոն»: Ներկայացնում է առաջին ու վերջին անգամ: Բանն այն է, որ իր բեմադրած ներկայացումը զայրացրել էր կուսակցական վերին ատյաններին… Այդուհետ նրան «աքսորում» են Գյումրու թատրոն:

Առժամանակ անց, երբ կրկին վերադառնում է հարազատ օջախ, ամեն ինչ արդեն փոխված էր: Փոխվել էր թե՛ դերասանների, թե՛ ռեժիսորների վերաբերմունքը: Հետո Աբրահամայան հեռանում է Միացյալ Նահանգներ: Հենց այնտեղ է նա ձայնագրվում «Ես իմ անուշ Հայաստանի»-ին, որը պիտի հնչեր նրան հրաժեշտ տալիս:

Մի քանի տարի անց նա վերադառնում է հայրենիք՝ արդեն վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանի խնդրանքով: Նա գալիս ու ցնցում է բեմը «Ջին խաղը» բեմականացմամբ, որը դերասանի համար դառնում է վերջինը: