Այս անվանի ՀԱՅԻՆ մենք պարտական ենք մի շարք ՀԱՅԿԱԿԱՆ ֆիլմերի համար. գիտե՞ս, թե որ ֆիլմերի ռեժիսորն է նա

Հայկական կինոյում ինձ չի հանդիպել մեկը , որն իր նկարահանած ֆիլմերին այնպիսի ճշգրիտ գնահատական տար և այնպիսի հումորով վերաբերվեր, ինչպիսին Յուրի Երզնկյանն էր :

Իսկ նրա նկարահանած ֆիլմերի թիվը հինգ-վեց տասնյակի է հասնում : Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ստեղծագործական զբաղվածության առումով նա հայկական կինոյի ամենաարդյունավետ ռեժիսորն է եղել:


Ծնվել է Թբիլիսիում։ 1934-1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ Յուրին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում, այնուհետև եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 

1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ Ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց), ինչպես նաև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ», նրա «Դավիթ և Խանդութ», «Անտունի», «Հավերժական կուռք» բալետների պարային սյուիտները, Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» և «Սգավոր ձյունը» կինոնկարները։ 1979 թվականին «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ։

Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում։