Դեռ որքան անելիք ուներ այս լուսավոր ու ուժեղ ՀԵՐՈՍԸ. 20-ամյա Հունան Մանվելյանը ազատ ոճի ըմբշամարտիկ էր

Հունան Սարգիսի Մանվելյանը ծնվել է 2000 թվականին Երևանում:

Հունանը եղել է ազատ ոճի ըմբշամարտիկ, նվաճել է բազմաթիվ մեդալներ: Նաև սիրել է երգել:

2020 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ: Սկզբում ծառայել է Մարտակերտում, ապա Դրմբոնում: Պատերազմի առաջին իսկ օրից եղել է Թալիշում, ուր և զոհվել է սեպտեմբերի 28-ին՝ հանուն հայրենիքի:

Հերոսի մարմինը երկար ժամանակ փնտրվում էր: Գտնելուց հետո ԴՆԹ հետազոտության են ուղարկում: Ինքնությունը հաստատվում է փետրվարի 19-ին:

Դեռ որքան հաջողությունների պիտի հասներ մեր Հերոսը, դեռ որքան անելիք ուներ, որ, ցավոք, չհասցրեց…

Փառք ու պատիվ, մեր բոլոր քաջերին: Շնորհակալ ենք Ձեզ մեր ամեն բացվող առավոտի համար: