«Ապրիլյանին հրաշքով փրկվեց, բայց 44-օրյա պատերազմում պայքարը չափազանց անհավասար էր». կարդացե՛ք անմահ ՀԵՐՈՍ Բաղդասարի պատմությունը

Բաղդասար Արմենի Ղարիբյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 12-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Սովորել է տեղի Յուրի Դաշտոյանի անվան դպրոցում 2004-2010թթ, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Ստեփան Շահումյանի թիվ 1 հիմնական դպրոցում:

Հայոց բանակ զորակոչվել է 2015 թվականին: Ծառայել է Ջաբրաիլում: Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին և հրաշքով փրկվել, իսկ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, մինչև մարտի դաշտ գնալը ընկերների հետ Արցախից մարդկանց էին տեղափոխում Երևան, այդ ժամանակ էլ ճանապարհին երկրորդ անգամ հրաշքով փրկվեց ավտովթարից, որից հետո մեկնեց Ֆիզուլի՝ մարտի դաշտ:

Պատերազմի ընթացքում իրեն չխնայելով՝ օգնել է վիրավորներին: Անմահացել է հերոսաբար հոկտեմբերի 11-ին հենց Ֆիզուլիում:

Հողարկավորվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Արցախի Նախագահ Ա. Հարությունյանի կողմից հետմահու պարգևատրել է Արիության մեդալով, ինչպես նաև ՀՀ «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի նախագահ Գեներալ-Լեյտենանտ Ա. Ֆիդանյանի կողմից Հետմահու մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...
Հավերժ շնորհակալ ու պարտական ենք Ձեզ...