Աշխարհի ամենաթանկ ԱԴԱՄԱՆԴՆ ունի ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ. ո՞վ էր այն ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ, որ Ռուսաստանի պալատ հասցրեց ՔԱՐԸ

Աշխարհի ամենաթանկ ադամանդներից մեկը, որ կրում է ռուս իշխան Օրլովի անունը և կշռում է 40 գրամ (194, 5 կարատ), զարդարել է ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի գայիսոնը: Սակայն քչերին է հայտնի, որ այդ թանկարժեք քարը՝ ռուսական ինքնիշխանության խորհրդանիշներից մեկը հայկական «ծագում» ունի:

Իսկ այս հետաքրքրական, փոքր-ինչ խորհրդավոր պատմությունը ծայր առավ 1767 թվականի ամռանը , երբ պարսկական էնզելի նավահանգստում խարիսխ նետեց շաքարով բեռնված մի նավ: Նավից իջնող հայ վաճառականը, որ ծնունդով Ջուլֆայից էր, հենց նոր մի խոշոր ու եկամտաբեր գործարք էր կնքել անգլիացիների հետ, գոհ էր իր վաստակից և մտածում էր, թե ինչպես կարելի է տնօրինել հավելյալ գումարները:

Վաճառականը, որի անունը Գրիգոր Սաֆրասով (Խոջամինասով) էր, հանդիպում է մի աֆղան զինվորականի և վերջինս նրան առաջարկում է գնել իր մոտ եղած թանկարժեք իրերը, որոնք Նադիր շահի կողոպտված գանձերն էին: Մեկ այլ տարբերակով Սաֆրասովն անձամբ է եղել շահի պալատում, իսկ այստեղ պատրաստվում էին ռազմական արշավանքի, ու միջոցների սղություն կար:

Եվ հենց դրա համար էլ նրան առաջարկում են գնել կապտականաչավուն, աղավնու ձվի մեծության հնդկական մի ադամանդ:
Ամեն դեպքում առաջին իսկ վայրկյանից հայ վաճառականը մեկընդմիշտ գերվում է քարի կախարդիչ տեսքից և անմիջապես ձեռք է բերում այն: Սակայն մի բան էր տեր լինել աշխարհի հրաշագույն գանձերից մեկին, մեկ ուրիշ խնդիր էր` հոգալ դրա պահպանությունը, քանի որ ադամանդի գոյությունն արդեն իսկ նրան պիտի վերածեր կողոպտիչների թիրախի:

Եվ այդ ժամանակ Սաֆրասովը որոշում է քարը տեղափոխել որքան հնարավոր է հեռու: Նա ծածուկ կերպով ադամանդը տանում է Ամստերդամ և հանձնում տեղի բանկերից մեկի հատուկ պահոց: Հիմա արդեն կարելի էր հարմար գնորդ որոնել դրա համար:


Շուրջ հինգ տարի՝ մինչև 1767 -ը ադամանդը մնաց Ամստերդամի բանկում, մինչև որ հայ վաճառականին օգնության ձեռք մեկնեց մեկ այլ հայ՝ Հովհաննես Լազարյանը: Միլիոնատեր Լազարյանը, ով այդ տարիներին Սանկտ Պետերբուրգի առևտրական ընկերության ղեկավարն էր, իսկ ավելի ուշ պիտի նշանակվեր Ռուսաստանի կայսերական բանկի կառավարիչ, որոշեց միջնորդի դեր ստանձնել ոչ պատահաբար:

Լազարյանը քարը գնեց 120 հազարով և կարողացավ այն վաճառել 400 հազար ռուբլով՝ դրա հետ մեկտեղ արժանանալով բազում պարգևների ու տիտղոսների):

1838 թվականին Մոսկվայում լույս ընծայված եռահատոր մի աշխատության մեջ ասվում է.

Ի դեպ, ականատեսները պատմում են, թե որքան մեծ է եղել կայսրուհու հիացմունքը: Վերջինս նույնիսկ կարգադրել է քարը մի քանի օր պալատում դնել ցուցադրության, իսկ հետո հրավիրվել է իտալացի վարպետ Բորջիոն, որն էլ մշակման է ենթարկել ադամանդը՝ գայիսոնի վրա տեղադրելու նպատակով: