Այս ՀԱՅԸ հսկայական աշխատանք է կատարել բանաստեղծ Ռուբեն Սևակի գրական ժառանգության հավաքման ու պահպանման համար. միայն իմանաք՝ ինչ ազգակցական կապ կա նրա և Ռուբեն Սևակի միջև

Խոսքը սփյուռքահայ ազգային-քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի մասին է՝ ծնված 1924 թվականի սեպտեմբերի 24-ին Ֆլորիա գյուղում։

Հովհաննես Չիլինկիրյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կարճ ժամանակ անց նրա ընտանիքը բնակություն է հաստատել Մաքրիգյուղում, որտեղ էլ ավարտել է Պեզազյան վարժարանը։ Այնուհետև Չիլինկիրյանը սովորել է Կ.Պոլսի Ավստրիական քոլեջում:
Չիլինկիրյանը ցանկացել է բժիշկ դառնալ և ընդունվել է Կ.Պոլսի բժշկական համալսարանը, սակայն հեռացել է բժշկական համալսարանից և աշխատանքի անցել վաճառականներից մեկի մոտ որպես գրագիր։

1946 թվականին բազմաթիվ պոլսահայերի նման Չիլինկիրյանը նույնպես գնացել է սովետական հյուպատոսություն և ցուցակագրվել Հայաստան ներգաղթելու համար։ Սակայն թուրքական ոստիկանության հետապնդումների, հարուցած արգելքների պատճառով պոլսահայերի թվում նաև Չիլինկիրյանին չի հաջողվել ներգաղթել Հայաստան և հարկադրված մնացել է Կ.Պոլսում։ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Չիլինկիրյանը ականատես է եղել հույների և հայերի նկատմամբ Կ.Պոլսում թուրքական ոստիկանության աջակցությամբ զինված խուժանի ավերիչ գործողություններին։

1970-ական թվականներին Չիլինկիրյանը հեռացել է Կ.Պոլսից և բնակություն հաստատել Ֆրանսիայի Նիս քաղաքում, ամբողջովին նվիրվել սփյուռքում հայապահպանության գործին, իր պատմագիտական աշխատություններով մերկացրել թուրք և եվրոպական կեղծարար հեղինակների հակահայկական նկրտումները։

Հենց նա է Ռուբեն Սևակի գործերը մատենաշարի ձևով հրատարակել: Պարզվում է՝ նա Ռուբեն Սևակի եղբորորդին է և աջակցել է նաև նրա մասին բազմաթիվ հոդվածների ու գրքերի հրատարակմանը։ Նա հիմնել է Ռուբեն Սևակի անվան մրցանակ, որին արժանացել են տասնյակ հեղինակներ, այդ թվում՝ հալեպահայ բժիշկ-գրող Թորոս Թորանյանը՝ «Իմ Ռու­բեն Սե­վա­կը» գրքի համար։

Չիլինկիրյանը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հիմնել է Ռ. Սևակի տուն-թանգարան, որտեղ 1985 թ. մեծ շուքով նշվել է բանաստեղծի ծննդյան 100-ամյակը։

Հովհաննես Չիլինկիրյանը մահացել է 2021 թվականի փետրվարի 5-ին , 96 տարեկան հասակում: