«Տղաս 78 օր կորած մնացել է ձյան, անձրևի տակ»․ Դադամյանների ընտանիքը Եռաբլուր այցելելիս յոթ գերեզման են գնում, ՏԵՍԱՆՅՈՒԹ

36-ամյա Մարինե Դադամյանի ամուսինը՝ զինվորական, 20 տարվա սպա, 39-ամյա Ռոման Դադամյանը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս։

Մարինեն ամուսնու՝ Ռոմանի հետ, վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 4-ի հատվածում, դրանից հետո զանգերն արդեն անպատասխան են մնացել:

Զոհվելուց 78 օր հետո է միայն Ռոմանի մարմինը հայտնաբերվել, իսկ մինչ այդ ընտանիքը հակասական տեղեկություն էր ստանում՝ լուր էր հասնում, որ ամուսինը զոհվել է, հետո հերքվում էր:

Ես կորցրել եմ ամեն ինչ՝ տուն-տեղ, ունեցվածք, ամուսնուս գերեզմանն եմ թողել էնտեղ, մամայիս, պապայիս, տատիկիս, պապիկիս, ամեն ինչ։ Երեկ նույնիսկ մամայիս ծննդյան օրն էր, ասում եմ՝ ո՞ւր գնամ, ծաղիկ դնեմ, մեր բոլոր սրբությունները թողել ենք էնտեղ։ Որ ես իմանամ՝ կռվել են, զոհվել են հանուն էդ հողի, հանուն իրենց տների, բայց մեր զոհերը իրենց հողում չեն, հողն էլ տվեցին: Հողը չտային, կիմանայինք՝ զոհվել են հանուն ինչի»,- հուզմունքով ասում է Լյուսյան։

Դադամյանները Եռաբլուր այցելելիս յոթ գերեզման են գնում, պատերազմը յոթ արյունակից հարազատի ու ընկերոջ կյանք է խլել:

Այժմ Ռոմանի կինն ու մայրը փորձում են սփոփանք գտնել երեխաների հանդեպ հոգատարության, դաստիարակության և երեխաների վերաբերյալ Ռոմանի երազանքների կատարման մեջ։