«Դեռ կյանք էլ չէր տեսել, միանգամից պատերազմ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Սամվելի պատմությունը

Սամվել Համլետի Մանասյանը ծնվել է 2001 թվականին Երևանում: 5 տարեկանից տեղափոխվել են Քասախ գյուղ, որտեղ էլ ավարտել է դպրոցը: Ընդունվել է Երևանի Զարդարվեստի պետական ուսումնարան: Սովորել է հենց իր սիրած բաժնում՝ Նկարչության և Փայտի փորագրում. փոքրուց հաճախում էր նկարչության ու քանդակի:

Ավարտելուց հետո ընդունվեց աշխատանքի, որից մեկ տարի հետո՝ 2019 թվականի հուլիսի 2-ին, զորակոչվեց Հայոց բանակ: Ծառայում էր Մատաղիսում, պահում էր Թալիշի դիրքերը: Եղել է լավ նշանառու: Ծառայությունից գոհ էր: Բայց սկսվեց այդ մղձավանջը… այդ չարաբաստիկ պատերազմը…

21 օր անձնվիրաբար կռվելով ու պայքարելով թշնամու դեմ՝ ընկավ Մարտակերտում հոկտեմբերի 17-ին, ընկավ հերոսի մահով… Սակայն Սամվելին գտան 10 օր որոնումներից հետո…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...
Հավերժ Շնորհակալ ենք և Պարտական...