«Եկել եք Ձեր ազգակիցների գերեզմանը փորելու». ինչպե՞ս ՀԱՅ կանայք թույլ չտվեցին թուրքերին զորանոցներ կառուցել, լսե՞լ եք այս ՀԵՐՈՍԱԿԱՆ պայքարի մասին

Սասունի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ աչքի էին ընկնում ոչ միայն տղամարդիկ և պատանիները, ում նույնիսկ 18-ը դեռ չէր բոլորել, այլև սասունցի կանայք, ովքեր լավ կազմակերպված էին ու իրար հետ մշտապես հաղորդակցության մեջ էին: Նրանք տղամարդկանց թև ու թիկունքն էին:

1900-ական թվականների սկզբներին, երբ թուրքերը որոշել էին Սասունի մի քանի գյուղերում, այդ թվում` Տալվորիկի, Շենիկի և Սեմալի մոտ զորանոցներ կառուցել, Մուշում թուրք կամ քուրդ բանվորներ ու վարպետներ չգտնելով՝ փորձել էին 500 զինվորների պաշտպանությամբ դրսի հայեր բերել Սեմալ, հենց այդ ժամանակ սասունցի կանայք անմիջապես մեծ ցույցեր կազմակերպեցին, հարձակվեցին արհեստավորների վրա, անեծք ու սպառնալիք թափեցին նրանց գլխին՝ ասելով, թե «եկել եք Ձեր ազգակիցների գերեզմանը փորելու»:

Հայ կինը պատմության քառուղիներում․ հին ժամանակներից մինչև մեր օրեր

Նրանց գործիքները ջարդելով՝ բանվորներին ու արհեստավորներին թույլ չէին տվել աշխատել և ետ էին ուղարկել: Զինվորները զարմացել էին՝ տեսնելով իրենց դեմ ելած անզեն կանանց:

Սասունցի կանանց այս համարձակ քայլը տվել էր իր արդյունքը, և ծրագրավորված զորանոցները չէին կառուցվել: Սասունցի կանայք համոզված էին, որ առանց ուժի ազատությունը անհասանելի երազ է, իսկ զենքն անհրաժեշտ է՝ ուժ ունենալու և իրենց ամուսինների կողքին կռվելու համար:

Է. Մինասյանի հոդվածից