«Եթե Աստված մեր նկատմամբ բարեհաճա, մեզ բան չի լինի». ինչպե՞ս Վազգեն Սարգսյանը մեքենայի երաժշտությունը բարձր միացրած անցավ ականապատ տարածքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սուրեն Աբրահամյանը պատմում է, թե ինչպես է Վազգեն Սարգսյանի հետ միասին մեքենայով անցել ականապատ տարածքով: Նաև հիշում է Վազգենի հետ կապված տարբեր պատմություններ.

«Մի անգամ Սյունիքին հարակից մի գյուղ էինք ազատագրել, հրաշալի բնություն ուներ: Անտառապահի տնակ կար: Վազգենն ասաց` լսիր, էս մերն ա չէ՞ մնալու: Ասեցի` մեզնից ա կախված: Ասեց` դե էս անտառապահի տնակը մի քիչ վերանորոգի, կեսն ինձ, կեսը քեզ. ե՞րբ ա էս ամեն ինչը վերջանալու, էնքա՜ն նյութ ունեմ գրելու:

Հետո հարցրեց` իսկ դո՞ւ ինչ ես անելու: Ասեցի՝ ես էլ քո մասին եմ գրելու: Վազգենն ասաց` էդ ինչ էլ մեծ կարծիքի ես մեր մասին, ո՞ւմ ենք մենք պետք լինելու, երբ էս ամենը վերջանա…»:

Սուրեն Աբրահամյանը հիշում է, որ երբ զինվոր էր մահանում, ոչ ոք չէր համարձակվում Վազգենին ասել. «Էդ օրը երկրաշարժ էր: Կհավատա՞ք ինքն ամեն զինվորի համար լաց էր լինում»:

Ավելի մանրամասն՝ ստորև տեսանյութում.