Ինչպե՞ս ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ մորթե գլխարկը հայտնվեց այս ՀԱՅԻ մոտ և ի՞նչ արեց ՆԱ այդ սուրբ մասունքի հետ

Արվեստի, մշակույթի զտարյուն Վիեննան՝ քմահաճ այդ քաղաքը իր մեջ է առել հայկական հետքերը: Եվ հենց այդ քմահաճ մշակույթի սուրբ հետքերն է թողնում հենց այս հայը՝ Ռազմիկ Թամրազյանը: Հենց նա է 1984թ. Վիեննայի Սբ Հռիփսիմե հայկական եկեղեցու բակում տեղադրված Ապրիլյան եղեռնի հուշարձանի հեղինակը:

Նա պնդում է, որ սփյուռքը ոչ մի դեպքում չպիտի թուլացնի իր կապերը հայրենիքի հետ, որ ցանկացած գիտելիք ու փորձ պիտի փոխանցենք հայությանը:

Ճարտարագետը, որ ծնվել է Իրանի Մարաղա քաղաքում, Թավրիզում միջնակարգ կրթություն ստացել պարսկական դպրոցում, Գերմանիայում աշխատել և սովորել է գերմաներեն, Ավստրիայում, Գրաց քաղաքում ստացել բարձրագույն ճարտարագիտական կրթություն:

Պարգևներ, մեդալներ, շքանշաններ, գովասանագրեր շատ ունի: Բարձրագույն պարգևներ է ստացել Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ կաթողիկոսներից, ինչպես նաև Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ից, ՀՀ գործող նախագահից և ԼՂՀ գործող նախագահից, ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանից, ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանից: 

Հենց նրան Տարիներ առաջ ազգային մեծ բարերար Կարպիս Փափազյանն է հանձնել Սպարապետ Նժդեհի մորթե գլխարկը: Կարպիս Փափազյանը եղել է Նժդեհի թիկնապահներից մեկը Եվրոպայում, ուր եղել է Սպարապետը: Սակայն նա չգիտեր՝ ուր տանել և ինչ անել այդ սուրբ մասունքի հետ: Ասում էր՝ նույնիկ վախենում եմ մոտ գնալ, ուր մնաց ձեռք տամ կամ գլխիս դնեմ: Ու նա որոշեց, որ գկխարկի լավագույն տեղը հենց Կապանի թանգարանն է: