«Ինձ ասացին, որ թուրքերը արգելում են լուսանկարել, բայց գիտեմ, որ օգնում եմ ՀԱՅԵՐԻՆ». գերմանացի երիտասարդ լուսանկարիչ, ով վտանգեց սեփական կյանքը՝ հանուն ՀԱՅԵՐԻ

Մի կանաչ օազիս, մարգագետին՝ ոչխարի հոտերով։ Ես պառկել եմ մի ծառի տակ և, ո՛վ զարմանք, լույս եմ տեսնում, որը շողում է բարակ տերևների արանքներից։ Այսօր իմ երեսուներորդ տարեդարձն է։ Այն օրվանից, որ հեռացել եմ տնից, այս երրորդ անգամն է, որ վերապրում եմ նման մի օր։

Սև-մութ ամպերը ծածկել են երկինքը, և սակայն արևը մեկ անգամ ևս դուրս է գալիս նրանց ետևից։ Եվրոպայի վաղաժամ ճերմակած մազերով, տարեց կանանց, որոնք վշտից ու դժբախտությունից են այդ օրն ընկել, տափաստաններից ամառվա հոտն է մեր կողմ փչում։

Այս տողերը գերմանացի լուսանկարչի ՝ Արմին Թեոֆիլ Վագների մասին, ով Հայոց ցեղասպանության տարիներին եզակի լուսանկարների շարք է ստեղծել և վավերագրական բացառիկ վկայություններ թողել ողբերգության մասին: Նա սարսափելի ձաստեր ու հուշագրություններ է թողել հայերի ջարդերի մասին ու 3 տարի շարոընակ անցկացրել է հայկական բնակավայրերում ու անապատներում, որ աշխարհը երբեք չմոռանա ու չփորձի ծածկել այդ ողբերգությունը:

«Ինձ ասացին, որ Ջեմալ Փաշան արգելում է նկարահանումներ կատարել: Իսկ ես պահպանում եմ այդ սարսափելի մեղադրանք հանդիսացող լուսանկարները: Գիտեմ, որ դա համարվում է պետական շահերի դավաճանություն, բայց ուրախ կլինեմ գոնե այդ փոքր բանով օգնել հայերին… ու համարում եմ իմ բոլոր արածներից ամենակարևորը…»: