Ո՞վ էր այն ՀԱՅ ազգային գործիչը, ով ռուս իշխանի դեմ կազմակերպել է ահաբեկում. ահա, թե որն էր պատճառը

Փարամազը, նույն ինքը՝ Մատթեոս Սարգիսյանը, եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։ Ծնվել է 1863 թվականին Մեղրիում, որտեղ էլ հենց ստացել է նախնական կրթությունը։

1878-1883 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ մեկ տարի անց՝ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ Նախիջևանում, ապա տեղափոխվել Ճահուկ, այնուհետև՝ Արդաբիլ։

1897 թվականին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է։ Դատի ժամանակ արտասանած ճառում անդրադարձել է հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը և խիստ քննադատության ենթարկել։ Դատարանի կողմից դատապարտվել է մահվան, բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 

1903 թվականին, երբ ռուսական իշխանությունները սկսել են իրագործել հայկական եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին օրենքը՝ նա կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։

20 հնչակյանների կախաղան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914 թվականի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և ամիսներ տևած դատավարությունից հետո 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում։

2001 թվականին ծննդավայրում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։