«Սփյուռքում մարդկանց հիմնական առաքելությունն է առաջարկել Հայաստանին այն ամենը, ինչ իրենք կարող են տալ». ահա, թե ինչ է անում ՄԵԶ համար ՀԱՅ ԱԶԳԻ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԸ

«Կարծես սրտիս կեսն այնտեղ է»,- այսպիսի գնահատակն է տալիս Ամերիկահայ մեծ ակտիվիստն ու բարերարը, ով մշտապես եղել է իր հայրենիքի կողքին, իսկ նրա մասին հիշում են քչերը:

Քերոլայն Մուգարը հայտնի է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադրմամբ։

Քերոլայն Մուգարի կարծիքով սփյուռքահայությունը մշտապես ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ: Նա գտնում է, որ սփյուռքահայության հիմնական առաքելությունը պետք է լինի տարբեր ոլորտներում ունեցած փորձառության ու գիտելիքների փոխանցումը Հայաստանին:

«Կարծում եմ, սփյուռքում մարդկանց հիմնական առաքելությունն է առաջարկել Հայաստանին այն ամենը, ինչ իրենք կարող են տալ: Նման ճանապարհով է հնարավոր օրինակ իմ համագործակցությունը, քանի որ դա կապված է այն ոլորտի հետ, որը ես գիտեմ, ունեմ համապատասխան փորձառություն և կարող եմ օգնել Հայաստանին:

Բարերարը կոչ է անում սփյուռքահայությանը կանգ չառնել ծառացած դժվարությունների ու խոչընդոտների առջև և շարունակաբար փորձել օգտակար լինել Հայաստանին: Որևէ խոչընդոտի պարագայում, ըստ Մուգարի, անհրաժեշտ է փորձել հասկանալ խնդրի էությունը և եղած հնարավորությունների սահմաններում տալ համապատասխան լուծումներ:

Քերոլայն Մուգարը 1994 թվականին ամուսնու հետ հիմնադրել է «Հայաստան ծառատունկ ծրագիրը»՝ երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած բնապահպանական խնդիրների և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման արդյունքում:

2013 թվականին ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի։ 2015 թվականին Մուգարը Սուֆոլկ համալսարանի կողմից արժանացել է Հանրային ծառայության պատվավոր դոկտորի կոչման։