ՀԱՅ ֆիդայի, ով թուրքերի կողմից ձերբակալվելուց հետո պատը ծակել ու փախել է՝ շարունակելով պայքարը թշնամու դեմ. լսե՞լ եք նրա մասին

Իսոյի Կորյունը (Գոմսա Իսո Կորյուն) եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ով բազմաթիվ վրիժառություններ է իրականացրել, մասնակցել մեծաթիվ կռիվների, ձերբակալվել թուրքերի կողմից և նետվել Մուշի բանտ, սակայն պատը ծակել ու փախել է՝ շարունակելով հեղափոխականի դժվարին կյանքը։

Իսոյի Կորյունը եղել է Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Մախլուտոյի, Սեպուհի, Սեյտոյի Պողոսի և շատ այլ նշանավոր հայդուկների զինակիցը:

Փայլել է ոչ միայն Սասունում, այլև Արևելյան Հայաստանում՝ 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ գտնվելով ամենաթեժ դիրքերում։ Հրայր Դժոխքի մահից հետո շարունակել է նրա գործը, կարծես նրա փոքրիկ մարմնացումը լիներ. դերվիշի հագուստով, ցուպը ձեռքին, շրջում էր հայկական գյուղերով և Հրայրի խոսքերն ու պատգամները փոխանցելով ժողովրդին` կատարում հեղափոխական ուժերի վերակազմություն։

Զոհվել է 1915 թվականին Սասունի ինքնապաշտպանության ժամանակ Անդոկ լեռան վրա մղվող պայքարում: