«ՀԱՅԻ տականքն ուրիշ է». ինչպե՞ս ՀԱՅ գյուղացիները ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ու թույլ տվեցին թուրքերին գրավել գյուղը

ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդին՝ Աշոտ Քաջազնունին, 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։ 

Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին թուրքական զորքերի դեմ կռվել է Ղարաքիլիսայի ճակատում 4-րդ գնդի հետ միասին, ապա՝ զինվորներով՝ գնդի հետ, նահանջել մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։ Այսօր այդ հայաբնակ գյուղը գտնվում է Վրաստանի կազմում, սահմանակից է Շամլուղին Լոռու մարզում:

Երեք-երեք կանչվում են առաջ ղարաբաղցիներին, իբր թե վկայական տալու և ուղարկելու հայրենիք, հետո երևանցիներին, նախիջևանցիներին և թիֆլիսցիներին և սյուների հարվածներով մինչև գիշերվա ժամը 2-ը 101 քաջամարտ հերոսների են կոտորում: Ու այս մաենը գյուղացիների դավաճանության արդյունքում:

Վերջացնելով ցածրաստիճան սպաների և զինվորների հետ, զեկուցում են փաշային, որը, լսելով պահանջում է իր ձին և հրամայելով գնդապետներին ձի տալ և ճանապարհ գցել, հեռանում է Չանախչիից:

Հրամանը կատարվում է 4 գնդապետների գլխատումով, որից հետո թուրքերը հավքում են հայերի դիակներն ու այրում:

Թուրքերի գնալուց հետո գյուղացիները հանգցնում են այրվող տունը և դիակները սայլերի մեջ լցնելով բերում, թափում են մի հոր ու ծածկում հողով:

Այժմ հերոսների այդ մահվան հորը շրջապատված է տախտակներով ու մեջ տեղը տնկած է մի խաչ: