Հերոս հրամանատար Հայկը կռվի ժամանակ 3 դիրք է ղեկավարել, թշնամուն հետ շպրտել ու անմահացել
Խաղաղությունը կյանք արժե: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է կապիտան Հայկ Սամվելի Ալեքսանյանը։
Նրա նշանածը՝ Լիլիթ, ասել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախում ընթացող կռվի ժամանակ Հայկը 3 դիրք է ղեկավարել, օրեր շարունակ մեծ կորուստներ է պատճառել թշնամուն և հետ շպրտել։
29 տարեկան էր։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանը ավարտել է 2013թ.-ին և 7 տարի շարունակ ու մինչև իր կյանքի վերջ ծառայել հայրենիքին։ Ջաբրաիլի ամենադժվար դիրքերն է օրեր շարունակ ղեկավարել։ Թույլ չի տվել իր նպատակին հասնի թշնամին։

2017 թվականին տված հարցազրույցում Հայկ Ալեքսանյանը նշել է․ «Ամեն ինչի հիմքում հարգանքն ու վստահություն են: Հաճախ եմ զրուցում զինվորների հետ, անկեղծ ու անմիջական զրույցներով փորձում հասկանալ նրանց հուզող խնդիրները, մտահոգությունները, հարկ եղած դեպքում, հնարավորության սահմաններում աջակցել: Աշխատում եմ ընկերական, մտերմիկ մթնոլորտ ստեղծել: Զինվորի ոգին պետք է բարձր պահել»։