«Աստված մեզ չի ընդունում ու մեզ չի տանի… Մենք դրանում համոզվել ենք ապրիլյան պատերազմում». ՀԵՐՈՍ Նարեկի վերջին խոսքերը

Նարեկ Տիգանի Գասպարյանը ծնվել է 1997 թ.-ի փետրվարի 19-ին՝ Երևանում: Հաճախել է Երևանի «Օլիմպոս» դպրոցը: Սիրված ու հարգված էր նաև դպրոցում: սիրում էր դհոլ նվագել: Եվ դպրոցում այդ ունակությունով միշտ աչքի էր ընկնում: Նաև մեծ հայրենասեր էր, որը ևս աչք էր զարնում բոլորի համար: Եվ դա աննկատ չի մնացել պատանի երկրապահների կողմից ու պարգևատրվել Է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով՝ իր ունակություններով աչքի ընկնելու համար:

2012 թ.-ին մեր հերոսն ավարտելով դպրոցը՝ ուսումը շարունակել է Արազի խմբում: Նարեկը հարուստ էր նաև հումորով, հիշում է եղբայրը՝ Նվերը, որի աչքերը պատմելիս լցվում են, իրեն մի կերպ է զսպում.-Հենց տուն էր մտնում, ասում էր. «Զգա՛ստ, շեֆը եկավ…»: Իսկ քառօրյայից հետո միշտ մամային ու մեզ հանգստացնում էր. «Մա հանգիստ եղի, մյուսներդ էլ մի վախեցեք, մեզ բան չի պատահի, հետ կգանք, լավ կլինի…», ապա հումորով ավելացնում էր. «Աստված մեզ չի ընդունում ու մեզ չի տանի… Մենք դրանում համոզվել ենք ապրիլյան պատերազմում»:

Բայց… Թշնամու գնդակը քո զորեղ հավատից առավել նենգ էր: 2015 թ.-ի Հուլիսի 14-ին է զորակոչվել բանակ՝ Արցախ, Մատաղիսի N զորամաս: Օգոստոս 8-ին զինվորական երդում էր տվել անձնվիրաբար պաշտպանել հայրենիքը: Զինակից ընկերների թիկունքին էր կանգնած միշտ: Աչքի էր ընկնում հայրենասիրական բարձր ոգով: Զին. ընկերները նրան շատ էին սիրում: Բոլորի համար հեղինակավոր և առաջինն էր: Նա փոքամարմին էր, բայց այդ փաստին հակառակ իր զենքը՝ PK-ն այնպես էր գցում ուսին ու պտտվում, որ կարծես խաղողի ճյուղ լիներ:

2016 թ.-ի ապրիլի 1-ին դիրքերում էր, երբ սկսվեց քառօրյա պատերազմը: Այն դիրքերն էր, որն ամենավտանգավորն էր: Մեր հերոսը ատամներով է պահել այն՝ իր ընկերների հետ: Այդ օրերին մեր հերոսի հայրն էլ էր բարձրացել դիրքեր՝ հայրենիքի կանչով, բայց ջեբրայիլում: Պատերազմը խնայեց հորը՝ նա վերադարձավ…

Մեր հերոսը, խիզախություն ցուցաբերելու համար, 2017 թ.-ի մարտի 26-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել էր անվանական ժամացույցով: Նրան 26 օր էր մնացել, որ զորացրվեր: Հետևում էր թողել ամբողջ 2 տարին: Անգամ քառօրյա պատերազմում էր հաղթանակել: Դիրքեր բարձրացել էր վերջին անգամ: 6 օրից հրաժեշտ էր տալու դիրքերին, իջնելու էր այնտեղից և… վերջ: Ու այո՛, թվում էր ոչ մի բան այլևս չի խաթարի մեր հերոսի երջանկությունը, ով շուտով զորացվելու է:

Սակայն… 2017 թվականի hունիսի 17-18, երբ հակառակորդի դիպուկահարի կարակոցն անվրեպ խոցեց մեր հերոսին …

Նարեկի հետմահու մեդալներն ու պարգևներն են. ԼՂՀ նախագահի կողմից արիության մեդալ: Իր հրամանատարական կազմի և «Արաբո» ջոկատից պատվոգիր, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից մեդալ, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Մատաղիս» մեդալ, «Զինվոր հայրենյաց»-ի արիության մեդալ, գնդի մեդալ Վ. Չիբուխչյանի կողմից, «Սրտացավ մայրեր» ՀԿ.-ի կողմից պատվոգիր: