Երկու հերոսներին՝ Նարեկին ու Թովմասին հետմահու շնորhվել է «Արցախի հերոս»-ի կոչում․ նրանք հատուկ գրոհային խմբի կազմում են եղել ու միասին էլ զոհվել են

Ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Նրանք երկուսն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով նրան ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են:

Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը փայլուն կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ մինչև կյանքի վերջին վայրկյանը անմնացորդ մարտնչելով բազմակի թշնամու դեմ:

Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թ.-ին, իսկ Թովմաս Թովմասյանը՝ 1983 թ.-ին: Երկուսն էլ հերոսաբար զոհվել են 2020 թ. նոյեմբերի 7-ին, Քարին տակ-Շուշի հատվածում: