Ցեղասպանությունից հետո հայ որբերը լռակյաց էին դարձել. գիտե՞ք՝ ինչպես Թումանյանը խախտեց այդ լռությունը և ինչու՞ հիմնեց «Մանուկ» ընկերությունը

Ցեղասպանությունից հետո հայ որբերը լռակյաց էին դարձել և այս հարցը գտնվում էր Հովհաննես Թումանյանի ուշադրության կենտրոնում:

Թումանյանի տուն–թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի խոսքով` Թումանյանն այդ տարիներին լուռ է եղել ու հայ որբուկներին էլ հարցեր չի տվել` ինչերի միջով են անցել, ինչպես են ողջ մնացել` մտածելով, որ այդ լռության մեջ մոռացության կմատնվի անցած դառնությունը: Թումանյանը երկար է մտածել` ինչպես խախտի երեխաների լռությունը ու գտել է ճանապարհը. նա իր տանը հիմնել էր «Մանուկ» ընկերությունը, որը ղեկավարում էր որդին` Արտավազդ Թումանյանն ու սկսել են խաղեր ստեղծել»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թումանյանը ոչ միայն հանել է երեխաներին տարօրինակ լռությունից, այլ նաև խաղերի միջոցով կրթել նրանց. նա իր փնտրտուքների արդյունքում պարզել է, որ երեխային ինչ–որ բան սովորեցնելու լավագույն տարբերակը խաղն է։

Եղիազարյանի խոսքով` Թումանյանի հոգածության ներքո գտնվելուց մեկ ամիս անց երեխաները նորից սկսել են թռվռալ ու աղմկել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ գթության քույրերը բողոքել են Թումանյանին, որ երեխաները սկսել են չարաճճի դառնալ, գրողի դեմքին հանկարծ ժպիտ է հայտնվել։ Հարցին, թե ինչու է ժպտում, պատասխանել է, որ վերջապես երեխաները նորից մանկություն վերադարձան։

«Թումանյանն ասել է, որ բնական է` երեխան պետք է աղմկի ու չարաճճիություն անի, և անբնականը նրանց լռությունն էր»
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը - Sputnik Արմենիա
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը - Sputnik Արմենիա
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը - Sputnik Արմենիա

Ի դեպ, Թումանյանի ստեղծած խաղերից մեկ ուրիշն էլ` «Աստղերի խաղը» ոչ ամբողջական է պահպանված, սակայն կանկարագրությունը, թե ինչպես կարող են այն խաղալ։