22 տարի անձնվիրաբար ծառայեց հայրենիքին ու զոհվեց հերոսաբար. ՄԱՅՈՐ Խաչիկ Ավետիսյանի սխրանքները
Խաչիկ Լևոնի Ավետիսյանը ծնվել է 1981 թվականին Արմավիր մարզի Արմավիր քաղաքում:
Խաչիկը զինվորական ծառայությունն իրականացրել է Արմավիրում, Ֆիզուլիում, Քարվաճառում: Որից հետո 9 տարի ծառայել է Վայքի զորամասում՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ:

Մայոր Ավետիսյանը հայրենիքին ծառայել է 22 տարի, որից 13-ը՝ դիրքային պաշտպանությունում:
Զոհվել է հերոսաբար հոկտեմբերի 12-ին Մեխակավանում: Հետմահու արժանացել է պատվոգրերի ու մեդալների:
Փառք ու պատիվ այսպիսի հերոս սպաների, ովքեր զինվորից առաջ նետել են իրենց մարտի դաշտ ու անձնվիրաբար մարտնչել հանուն հայրենի հողի: Ձեր սխրանքն անմահ է: Խոնարհվում ենք: