«Մինչև պատերազմի վերջին օրը պայքարեց թշնամու դեմ ու ընկավ քաջի մահով». ճանաչե՛ք մեր ՀԵՐՈՍ Մանվելին

Մանվել Միշայի Հարությունյանը ծնվել է 2001 թվականին: Ապրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Ծառայել է Մարտունի 2-ում: Զորացրվելուն մնացել էր 6 ամիս:

Ոսոխի դեմ թեժ մարտեր է մղել Ջրականում, Վարանդայում, Ամարասում: Այստեղ էլ ընկել է քաջի մահով պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին: