Նորից տղա, նորից Էրիկ. Պետրոսյանների ընտանիքը ՀԵՐՈՍ որդու կորստից հետ կրկին որդի է ունեցել, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փոքրիկ Էրիկը Պետրոսյանների ընտանիքում հայտնվեց պատերազմում եղբոր զոհվելուց մեկուկես տարի անց։ Ավագ Էրիկը ընտանիքի միակ զավակն էր. 44-օրյա պատերազմը ընդհատեց 19-ամյա երիտասարդի կյանքն ու պատճառ դարձավ, որ ընտանիքում նորից ծնունդ լինի։ Նորից տղա, նորից Էրիկ։

Մայրն ասում է, որ փոքրիկը ընտանիքում նոր գույն ու մեծ երջանկություն է բերել: Ավագ եղբոր բացը անհնար էր լրացնել, քանի որ ընտանիքում այլ երեխա չկար, սակայն ծնողները որոշեցին լույս աշխարհ բերել փոքրիկ տղային և այդպես խեղդել իրենց վիշտը: