«Պապ չգիտենք մեզնից առաջ մարդ կա թե չէ, բայց հրաման են տվել որ առաջ գնանք». ճանաչե՛նք ՀԵՐՈՍ Մարատին, ով հրամանատարներին օգնության հասնելիս արկը իր վրա վերցրեց
Մարատ Կարենի Մանուկյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 13-ին: Ընտանիքի առաջնեկն է: Զբաղվում էր սպորտով: Ցանկանում էր ծառայությունից հետո սովորել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 9-ին: Ծառայել է Խնձորեսկում: 2 ամիս անց անցել է ծառայության որպես ավագ հետախույզ:
Սեպտեմբերի 13-ին Մարատի ծննդյան օրն էր: Հենց այդ օրն էլ վերջին անգամ հանդիպեց ծնողների հետ: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի դաշտում: Մայրը ասում է, որ չեն իմացել, թե իրականում որտեղ է կռվել, խոսելիս ասում էր՝ հեռու ենք 6-րդ գիծ, 5-րդ գիծ: Ծնողները հետո են իմացել, որ իրականում մասնակցել է Ջրականի (Ջաբրաիլ), Արա լեռան, Հադրութի կռիվներին:

Շրջափակման մեջ են ընկել 3 անգամ ու հերոսաբար մարտնչելով՝ դուրս եկել շրջափակումից:
Վերջին անգամ հոկտեմբերի 11-ին հոր հետ խոսելիս ասել է. "Պապ չգիտենք մեզնից առաջ մարդ կա թե չէ, բայց հրաման են տվել որ առաջ գնանք"
Մարատի ընկերն ասում է. "Ամսի 11-ին, երբ իմացանք, որ պիտի առաջ գնանք, երկուսով լուսանկար արեցինք, որ պահենք մոտներս, որ ավտո առնենք, երկուսիս ավտոյի հետևը էդ նկարը դնենք":

Ծնողները երկու օր չեն կարողացել կապ հաստատել Մարատի հետ, կարծում էին, թե հերթական զգուշությունն է, բայց…
Մարատը զոհվեց արկի հարվածից ամսի 12-ին, զոհվեց հրամանատարությանը օգնության հասնելիս, էն էլ հաջորդ արկը իրեն բաժին հասավ…