«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա ՀԱՅ էր, մեր գործը միայն ՆՐԱ ձայնով ու արվեստով հիանալն էր, նրա երգերի տակ սիրահարվելը». ու՞մ մասին է այսպես խոսել թուրք լրագրողը

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն  անդրադարձել է մեծոնուն ՀԱՅԻՆ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ՝ հատկապես նշելով, որ նա միշտ սիրել ու հիացել է արտիստի ձայնով ու երգերով, անգամ չիմանալով, որ նա հայ է:

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…

Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք` այդ երգերը սիրելով կկարողանայինք սիրահարվել… Կկարողանայինք սիրել ու սիրվել… Հաճելի էր ֆրանսերեն լսելը, պետք էլ չէր իմանալ լեզուն: Երգում ինչ էլ որ ասվում էր, յուրաքանչյուր  բառը պարում էր մեղեդու հետ, քեզ էլ առնում ու տանում… Առանձնապես չգիտեինք էլ, թե ուր էինք գնում: Ակնհայտ էր, որ միևնույն երգերը սիրելով յուրաքանչյուրս տարբեր երազանքների գիրկն էինք ընկնում…Նրա « Տար ինձ աշխարհի մյուս կողմը» խոսքերում ամեն մեկիս համար աշխարհի մյուս կողմը տարբեր էր…

Ներողություն, մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…

Երբ «La Boheme»–ն էր հնչում, անկարևոր էր դառնում թե երգողի, թե լսողի ինքնությունը: Աշխարհի որ մասում էլ գտնվեիր` ինքդ քեզանից չէիր կարողանա փախչել…

Անձնագրում չէին կարողացել գրել «Շահնուր» անունը, փոխարենը «Շառլ» անունն էր տրվել …

Հետո միայն իմացանք, թե ինչեր են տեղի ունեցել, ինչեր տեղի չեն ունեցել: Սակայն ի՞նչ էինք անելու, երգե՞րն էինք թշնամի համարելո

Երգերը թշնամի չէին և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր..

Ներողություն մենք, ո՞րտեղից իմանայինք…

Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու: