Ինչպե՞ս Խաչիկը կատարեց ընկերոջ երազանքն ու դարձավ հայտնի որջ Ասիայում․ սինգապուրցիները պարտական են այս հային

Ստրեյթս Թայմսը անգլալեզու օրաթերթ է Սինգապուրում։ Օրաթերթի տպագիր և թվային տարբերակները օրական ունեն 383600 շրջանառություն։ Հիմնադրել է ազգությամբ հայ Խաչիկ Մովսեսը 1845 թվականի հուլիսի 15-ին։

Մովսեսի ընկերը՝ Մարտիրոս Աբգարը ցանկացել է տեղական թերթ թողարկել, սակայն առերեսվել է ֆինանսական դժվարությունների։ Ընկերոջ երազանքն ի կատար ածելու համար Մովսեսը ստեղծում է թերթը և Ռոբերտ Քար Վուդսին նշանակում խմբագիր։ Բաժանորդավճարն ամսական 1.75 ԱՄՆ դոլար էր։ 1846 թվականի սեպտեմբերին Մովսեսը թերթը վաճառեց Ռոբերտ Վուդսին, քանի որ այն շահութաբեր չէր։

1942 թվականի փետրվարի 20-ին՝ բրիտանացիների՝ ճապոնացիներին հանձնվելուց 5 օր անց, Ստրեյսթս Թայմսը հայտնի դարձավ Շոնան Թայմս և Սյոնան Շիմբան անվանումներով։ Թերթն այս անվամբ լույս է տեսել մինչև 1945 թվականի սեպտեմբերի 5-ը, երբ Սինգապուրը կրկին անցավ բրիտանական վերահսկողության տակ։

Ստրեյթս Թայմսը համագործակցում է աշխարհի մեծ քաղաքների 16 լրատվական բյուրոների և հատուկ թղթակիցների հետ։ Թերթն ունի 5 բաժին՝ գլխավոր բաժնում ներկայացվում են ասիական և միջազգային նորությունները․ բաժինն ունի ենթաբաժիններ, ֆորումի էջ, որտեղ տեղ են գտնում թերթին ուղղված նամակները։ Կա նաև սպորտի և ֆինանսական, հայտարարությունների, աշխատանքի, զվարճանքի և արվեստի բաժին, որը կրում է «Կյանք» անվանումը։