«Իր 27 ընկերների հետ զոհվեց պատերազմի հենց առաջին օրը». ճանաչե՛նք մեր ՀԵՐՈՍ Արթուրին

Արթուր Սարգիսի Գևորգյանը ծնվել է 2002 թվականի մարտի 19-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարան՝ Կառավարում բաժինը։

Չհասցրեց էլ վայելել ուսանողական տարիները, 2020 թվականի հուլիսին զորակոչվեց Հայոց Բանակ՝ ծառայության անցնելով Մարտակերտի զորամասում: Վարորդ էր։

Մարտի դաշտ մեկնեց պատերազմի առաջին օրը ու հենց առաջին օրն էլ թշնամու լայնամաշտաբ հարձակման ժամանակ զոհվեց իր 27 ընկերների հետ, բայց ծնողները որդուն գտան 100 օր հետո միայն՝ հունվարի 6-ին:

Ծնողները պատմում են, որ Արթուրը շատ բարի ու համեստ տղա էր, վայելում էր շրջապատի հարգանքը, կատակասեր, ընկերասեր ու միշտ ժպիտը դեմքին էր։ Մանկուց հաճախել է պարի դասընթացների, մասնակցել բազմաթիվ փառատոնների թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։ Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի։

Կիսատ թողնելով ամեն ինչ՝ երազանք, ուսում, նպատակ, կյանքը տվեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…

Փառք ու Պատիվ մեր Հերոսներին...
Հավերժ Շնորհակալ ու Պարտական ենք...