«3 ամիս էր մնացել տուն վերադառնալուն, երբ էդ չարաբաստիկ պատերազմը կյանքը խլեց». ճանաչե՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻՆ կյանք տված ՀԵՐՈՍ Հակոբին
Հակոբ Ջոնիկի Հովհաննիսյանը ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 17-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ 7 տարի սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև իր 2 քույրերի, եղբոր և մոր հետ մեկնել Ռուսաստանի դաշնություն։
2018 թվականի հունվարի 31-ին վերադարձել է Հայաստան և որոշել ապրել և հայրենի օջախը շենացնել հայրենիքում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականին:


Ծառայել է Մատաղիսում: Եղել է դիպուկահար։ 3 ամիս էր մնացել տուն վերադառնալուն, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ոսոխի դեմ կռվեց առաջին իսկ օրվանից:
Վերջին անգամ հեռախոսազանգ ունեցավ հոկտեմբերի 5-ին, ասել էր՝ ամեն-ինչ լավ է, անհանգստանալու կարիք բացարձակ չկա։
Հակոբը զոհվեց հոկտեմբերի 7-ին ԱԹՍ-ի հարվածից, Մատաղիսի կողմերում էր։
Փառք ու Պատիվ Մեր Հայ Զինվորներին... Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...