«Մի ձեռքին ավտոմատ, մյուս ձեռքին՝ լուսանկարչական ապարատ». ո՞վ է 90-ականների նկարներն անմահացրած ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

Մոնթեի լուսանկարը հայտնի է բոլորին, սաայն քչերը գիտեն այն խիզախին, ով մի ձեռքում ավտոմատն էր պահում, մյուս ձեռքվ լուսանկարչական ապարատը, որ ֆիքսի պատերազմի բոլոր կարևոր պահերը: Հենց նա նկարեց Մոնթեի՝ խորհրդանիշ դարձած լուսանկարը:

-Հիշո՞ւմ եք Մոնթեին լուսանկարելու օրը։
-Իհարկե, հիշում եմ։ 1993 թ. ապրիլն էր։ Քարվաճառի ազատագրման օրերը։

Նկարելը հեշտ էր, որովհետև բեմադրություն չէր, իրականությունը զգալ էր պետք, իսկ Մոնթեն բնորդ չէր, որ դիրքեր ընդուներ, նկարեի… գործողությունների մեջ եմ նկարել։ Այդ նկարն էլ զորքին վերջին ցուցումներ տալու ընթացքում է արված։ Խիզախ  էր, վախ չուներ մահից։ Միայն այդ օրերի ընթացքում 2 անգամ կարող էր զոհվել, բայց բախտներս բերեց։ Նրա մեքենան տանկերի առջևից էր գնում, ընդհանրապես, կյանքում էլ՝ նա մի քանի քայլ առաջ էր մեզնից։

***

Մի բան պատմեմ ՆՐԱՆԻՑ

Մտնում ենք մի գյուղ, մեքենայի մեջ ՝ վարորդի կողքին Մոնթեն է՝ մի սովորական «Վիլիս» է. վարում է Կոմիտասը, հետևում նստած ենք ես ու Ռուբենը Մանգասարյան։ Թուրքն արդեն նահանջում է, բայց դեռ ջոկատներ ունեն գյուղերում թաքնված։ Մոնթեն իր տեսախցիկը  տվեց Ռուբենին, ասաց` ինչ կուզես նկարիր։ Դիմացներս դուրս է գալիս ԲՏՌ։

Մոնթեն իջնում է, ավտոմատը ձեռքին մոտենում, մենք նստած տեղը դողում ենք։ Եթե ադրբեջանցի լիներ, տեղում կկրակեր, չկար ոչ մի երաշխիք , որ հայ կլինեն դիմացներս դուրս եկածները։ Հիշում եմ Մոնթեի բարկությունն ու զայրութը, որ տեսավ թալանչիներ են։ Ձեռքը չգնաց պատժի դրանց, կռիվ էր գնում, քոնին խփելու իրավունք չունեիր. բարկացած կրակեց մեքենայի բեռնախցիկ  բարձած հեռուստացույցի վրա։

Տեսնես ՝ ինչ զգաց էդ մարդը, որ Մոնթեն թքեց իր վրա…դե գնա ապրի էդ մտքով…Հաջորդ օրն էլ շարժվում ենք դեպի Յաշակ, դիմացներս դուրս եկան ծեր կին ու տղամարդ՝ սպիտակ դրոշներով՝ իբրև խաղաղ են։ Մոնթեն դուրս եկավ, երկու բառ խոսեց հետները, հասկացավ, որ գյուղում թաքնված է նահանջող ջոկատ, բայց ոչինչ չարեց. մենք անցանք գյուղով՝ իմանալով, որ թիկունքում զինվորներ կան. հաջորդ օրը զորքը վնասազերծեց ադրբեջանցի ջոկատայիններին՝ անվնաս թողնելով խաղաղ բնակչությանը։  Ախր, Մոնթեն անգամ էդ դավաճանին, թալանչուն չխփեց, ո՞վ կխփեր Մոնթեին, հայը՞, երբեք, երբեք չհավատաք։