ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԾԻԾԱՂԻ ԹԱԳՈՒՀԻՆ, ով խաղաց ժամանակի բոլոր ՀԱՅ ՄԵԾԵՐԻ հետ. ո՞վ էր «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ»-ի ՌՈԶԸ

Վահրամ Փափազյանը Նրան անվանել է թատրոնի քրմուհի, Մարտիրոս Սարյանը համարել է տաղանդավոր, Բաբկեն Ներսիսյանը` բացառիկ, Օլգա Գուլազյանը` նշանավոր, Ավետիք Իսահակյանը` ճշմարիտ դերասանուհի, Կարպ Խաչվանքյանը` վառ անհատականություն, Արմեն Ջիգարխանյանը` եզակի արվեստագետ։

Ավելի քան 60 տարի բեմում, 100-ից ավելի դերեր, միայն «Իմ զոքանչը» բեմ է բարձրացել 2500 անգամ. դա ռեկորդային թիվ է: Ու մշտապես ծափեր, ծիծաղ, ցնծություն։ Եվ այս բոլոր ձեռքբերումները հաջողության միայն սկիզբն են:

Հենց նրա մասին է՝ Սվետլանա Գրիգորյան, թատրոնի ծիծաղի թագուհին:

Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչև կյանքի վերջ օրը:

Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։

Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։

Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։ 2009թ. Լոս Անջելեսում նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը: