«Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»․ լեգենդ, ում գործը կմնա անմահ

 «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայել եմ ամբողջ կյանքում»,- այս խոսքերի հեղինակը հենց ինքը՝ հայ լեգենդար զորահրամանտարն է՝ Անդրանիկը։

 «Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- այսպես է ասել հայ հայդուկապետ Անդրանիկ Զորավարը: Նրա խոսքերը արդիական են մինչև այսօր, քանի որ հայերը դեռ չեն կարողանում դասեր քաղել իրենց անցյալից ու պատմությունից։ Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։

Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից: Նա այնպիսի լեգենդ էր, ում առջև խոնարհվում էին անգամ թշնամիները։ Նրան մեծ հարգանքով էին վերաբերվում բոլորը։

Իսկ թուրքերը ջախջախվում էի նրա զորքի հարձակումներից։ Անգամ կռիվների վերջին օրերին, նրան հետապնդում էր այն թուրք փաշան, ում մեծաթիվ զորքին պարզապես փշուր-փշուր էր արել Անդարնիկը։

Ռուս գեներալ Չերնոզուբովը, Անդրանիկի մասին գրել է. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը»:

Անդրանիկի սուրն ու պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել Հայաստանի պատմության թանգարանին: Ինչպես մյուս հերոսները այնպես էլ նա Հայսատանից հեռացան նեղացած ու չգնահատված, քանի որ ժամանակի քաղաքական գործիչները փոխարենը իրենց հերոսներին պաշտպանեին ու փառաբաներին, գործարքներ էին կնքում ու բարեկամության եզրեր փնտրում թշնամու հետ։