Արշիլ Գորկու հայտնի նկարի պատմությունը․ այս ամենի մասին դուք հաստատ չգիտեք

Արշիլ Գորկին՝ նույն ինքը Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, ամերիկահայ նկարիչ է։ Չնայած նրան, որ նկարիչը ինքնասպան է եղել բավականին վաղ տարիքում, նա հասցրել է մեծ ճանաչում վստակել և անգնահատելի հետք է թողել համաշխարհային գեղանկարչության վրա։ Գորկու բազմաթիվ աշխատանքներից առանձնանում է իր Նկարիչն ու իր մայրը» նկարը։

Ըստ տեղեկությունների, այս նկարը նկարելու համար Գորկին օգտվել է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարից։ Գորկին երկու նմանատիպ նկար է արել։ Առաջին տարբերակը թվագրվում է 1926-1936 թվականներին և գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում, իսկ երկրորդ նկարը թվագրվում է 1926-1942 թվականներին և պահվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում ։

Այս երկու աշխատանքերը ունեն ակնհայտ տարբերություններ․ նկարի առաջին տարբերակում մայրն ավելի երիտասարդ է, քան երկրորդ նկարում, նաև Գորկու ոտքերը առաջին տարբերակում իրար շատ մոտ են, իսկ երկրորդ նկարում ուղիղ են։
Բայց մի բան կա, որ երկու նկարում էլ նկարիչը նույնն է թողել․ մոր ձեռքերը։ Գորկին ամեն կերպ փորձել է խուսափել մոր ձեռքերը պատկերելուց։