Հենց այսպիսին է ՀԱՅ ԿՆՈՋ կերպարը. այս ՀԱՅՈՒՀԻՆ դիպուկ կրակով գետնին տապալեց մի քանի թուրքի

1918 թվականի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որոնցից կախված էր հայ ժողովրդի ճակատագիրը, տղամարդկանց կողքին կռվում էին տասնյակ կանայք: Այդ իրադարձություններից գրեթե մեկ դար անց նրանց մասին տեղեկությունները չեն պահպանվել: Ներկայացնում ենք մայիսյան իրադարձություններին անմիջական մասնակցություն ցուցաբերած մի քանի հայ կանանց՝ մեզ հասած կենսագրությունները:

Նուբարը ծնվել էր 1883թ. Վանի Արճեշ քաղաքում։ Վանի կոտորածների ժամանակ նրա աչքի առաջ սպանել էին հորը եւ 4 եղբայրներին։ Պահպանվել է նրա առաջին ամուսնու ողբերգական ճակատագրի մասին պատմությունը: Զինված թուրքերը հայ տղամարդկանց հավաքում, լցնում են մարագն ու այրում: Նուբարը, երբ մութն ընկնում է, գնում եւ այրված դիակների տակից հանում է ամուսնուն: Հագցնում է կանացի շորեր եւ տանում տուն:

Թուրքերը տեղեկանալով` գալիս տանից հանում են ամուսնուն ու շեմքի վրա գլուխը կտրում: Նուբարին հաջողվում է հորեղբոր փոքր տղային հետը վերցնելով` հասնել Ղարս: Ղարսում ամուսնանում է սոգյութլեցի Եկմալյան Շաբոյի հետ, որը Կարսում զինվորական ծառայության մեջ է լինում։ Նրանք գալիս են Սոգյութլու։

1918թ. մայիսի 16-ին Սոգյութլու է մտնում Ալլա փաշայի գլխավորությամբ թուրքական ջոկատը։ Ըստ ականատեսների, Նուբարը տղամարդկանց հետ հավասար կռվում էր թուրքերի դեմ: Կռվի ամենաթեժ տեղում նա, ճարպկորեն տեղից տեղ թռչելով, դիպուկ կրակով իրար հետեւից գետնին էր տապալում առաջ շարժվող թուրքերին:

Սոգյութլուի հերոսական ինքնապաշտպանությանը մասնակցեցին նաեւ Ղուրշուդյան Ջեյրանը /Ջեյրոն/, Սարգսյան Թարգյուլին, Ենգոյի Վարսիկը, Հովեյի Նոյեմը, Մալխասի Շուշիկը, Խերքոն., Զառոն, Թառոն, Մուրադի Նոյեմը, Կտեյ Մարոն։