«Այս լուսանկարները դուք հաստատ չեք տեսել». ինչպե՞ս էին հնում ամուսնացնում ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ու քանի՞ օր էի տևում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ հարսանիքը

«Չնայած տարածված այն կարծիքին, որ ճիշտ հայկական հարսանիքը պիտի յոթ օր, յոթ գիշեր տևեր, XIX դ. նկարագրությունների համադրումը ցույց է տալիս, որ ավելի տարածված են եղել երեք-չորսօրյա գրեթե չդադարող հարսանեկան արարողությունները:

Հասանելի նյութերը հնարավորություն են տալիս առանձնացնելու հայոց հարսանիքի երեք հարացույց՝ պայմանավորված ընդհանուր պատմական և գաղափարախոսական համատեքստերով. ավանդական, խորհրդային և հետխորհրդային:

Շնորհիվ լուսանկարչական արվեստի զարգացման պահպանվել և մեզ են հասել  Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հարսանեկան արարողությունների, նորապսակ զույգերի և սովորույթների լուսանկարներ: 

 


 


Հովհաննես և Թագուհի Թարխանյան-Հակոբյաններ, 
Կ.Պոլիս, 1886թ.,
Ըստ ավանդույթի, եթե որևէ ընտանիք ցանկանում էր ամուսնացնել իր տղային, նրանք իրենց ազգի մեծերի` մամեների, միջոցով լուր էին ուղարկում այդ ընտանիքին: Հաճախ, երբ աղջկա ընտանիքը մերժում էր, աղջկա տուն գնում էր գյուղապետը կամ քյոխվան:  Խնամախոսության ժամանակ, եթե տղայի կողմը ջուր էր ուզում և այն բերում էր աղջիկը, ապա նշանակում էր, որ համաձայն են:
Հարսանիքը հայոց մեջ սովորաբար նշվում էր շաբաթ օրը, երբ տղան իր հարազատների հետ գնում էր հարսին իր տուն բերելու:  


Զուլումյանների հարսանիքը, Խարբերդ,


Օտյաններ, Օսմանյան Կայսրություն, 1900-ականներ


Հալաջյաններ, Այնթափ, 1910թ.

Աղջիկը, որոշակի տարիքի հասնելուց հետո, սկսում էր ամենայն պատասխանատվությամբ պատրաստել նաև իր օժիտը: Նա կարում և ասեղնագործում էր սպիտակեղենը, հելյունագործում սեղանի, մահճակալի և բարձի ծածկոցներ, շյուղերով գործում զանազան հագուստներ, ծաղկամանների, ջրամանների, սկահակների տակ փռվող գեղեցիկ ժանյակներ և այլն…


Օժիտի հանձնման արարողություն, Վանի նահանգ, 1900-ականներ,
Միշել Փաբուջյանի անձնական հավաքածու

 
«Իրականում հայկական հարսանիքը ամենամեծ ձևափոխություններն ապրել է հենց խորհրդային շրջանում: Այս շրջանում է, որ մի շարք համաշխարհային հարսանեկան նորաձևություններ ներթափանցեցին Հայաստան, օրինակ՝ «սպիտակ հարսանիքը», նշանդրեքին ադամանդե մատանի նվիրելու սովորույթը, մեղրամսի գաղափարը:

Սրա կողքին կատարվեցին բուն տեղական հարսանիքների մի շարք ձևափոխություններ, որ արդիականացրեցին հայկական հարսանիքը երկու իմաստով. առաջինը՝ այն դարձնելով ավելի քաղաքացիական, դուրս մղելով եկեղեցու կարգավորիչ դերակատարությունն ու մի շարք ծեսեր, կրոնական ոլորտից տեղափոխելով քաղաքացիականի`սկսած ծեսի իրավաբանական գրանցումից ՔԿԱԳ-ում մինչև առագաստ մտնելու իրավունքը, մյուս կողմից` միայն խորհրդային շրջանում սկսվեց «ազգային» հարսանիքի ձևավորում. օրինակ, հարսի հիմնական հարսանեկան սեղանի շուրջ նստելը՝ ի տարբերություն ավանդականի, երբ նա կամ առանձին սենյակում էր կամ վարագույրի հետևում էր առանձնացված հարսանիքի մասնակիցներից:


1972թ. Գյումրի
Գեղանկարիչ Հենրի Գարուկյանի հարսանիքը
լուսանկարը տրամադրեց որդին` Մուշո Գարուկյանը


1980թ.  Երևան «Երիտասարդական պալատ»
Արտաշես և Վարդուհի Համբարձումյաններ
տրամադրեց Հասմիկ Համբարձումյանը


1980թ.  Երևան «Երիտասարդական պալատ»
Արտաշես և Վարդուհի Համբարձումյաններ


1990թ. Երևան
Լևոն և Կարինե Մեսրոպյաններ



Զավեն և Վարդուշ Արամյաններ
Կիրովական, 1974թ.


1979թ. Երևան
Սահակ և Անահիտ Ղազարյաններ



Սամվել և Սոֆյա Ավետիսյաններ
Երևան 1977թ


 
Լեւ և Նատալյա Բադալյաններ
Երևան 1981թ.







Խաչատուր և Ասյա Մովսիսյաններ
Երևան 1981թ.


1982թ. ամուսնական զույգը նշում է իրենց հարսանիքի 25 ամյակը
Սևան


Արայիկ և Մարիետա Խաչատրյաններ
Երևան , հարսանեկան արարողություն`
 3-րդ  մասում գտնվող բնակարանում



Ալեքսանդր և Սուսաննա Հարությունյաններ
1979թ. Երևան


Նունե և Արսեն Մխիթարյաններ
1983թ.
տրամադրեց Հասմիկ Վան Դելդեն Մխիթարյանը



Արայիկ և Մարիետա Խաչատրյաններ

1990թ. Սուրբ Գայանե