ՏԵՍԱՅՈՒԹ. նա կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ աղքատության մեջ. ճանաչե՛ք ՄԵԾՆ ՀԱՅԻՆ

Մի անգամ Բորչալուիի ավանի իր մրգատու այգիներ այցելելիս Արամյանցը ուշադրություն է դարձնում խոնավ հողատներում ապրող, իրենց գոյությունը մի կերպ պահպանող հայ գաղթականների կենցաղին:

Շատ չանցած, Արամյանցը մի ընդարձակ , բարեկարգ փողոցներով, ոռոգման ջրերով, եկեղեցիով, դպրոցով գեղեցիկ ավան է կառուցում՝ 80 ընդարձակ, լուսավոր ու հարմարավոտ տներով ու նվիրում նրանց: Վար ու ցանքսի համար էլ սերմացու ու հողագործական սարքավորումներ ուղարկում:

Ի նշան երախտագիտության, նոր ավանի բնակիչները նրա պատվին այն անվանում են Արամաշեն: Արամյանցի բարեգործությունն ուներ մի յուրահատկություն՝ ազգություն չէր ճանաչում: Արամաշենը կառուցելուն զուգահեռ նա օգնության ձեռք էր մեկնել հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին: Տարբեր ժամանակներում՝ սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին: