«Չենթարկվեց նահանջի հրամանին, ջախջախեց թշնամու զրահատեխնիկա և ոչնչացրեց թշնամու ավելի քան 200 զինվոր». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ էդգարին

Էդգար Հրաչյայի Մարգարյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին մայրաքաղաք Երևանում։ Սովորել է Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 միջնակարգ դպրոցում։ Վերջին երկու տարիներին դպրոցին զուգահեռ սովորում էր խոհարարություն և աշխատում KFC արագ սննդի կետում որպես խոհարար:

Հայոց բանակ զորակոչվեց 2019 թվի հունվարին: Ծառայում էր Հադրութում։ Նռնակաձիգ էր: Ընդամենը 4 ամիս… 4 ամիս, ու Էդգարը կվերադառնար տուն, բայց էդ անտեր պատերազմը ամեն ինչ տակնուվրա արեց…

Էքստրիմի սիրահար էր և իր հմտություններն ու խիզախությունը ցուցադրել է նաև կռվի դաշտում: Չենթարկվելով նահանջի հրամանին՝ ջախջախել է թշնամու զրահատեխնիկա և կենդանի ուժ: Գնդացրով ոչնչացրել է թշնամու ավելի քան 200 զինվոր:

Էդգարը թշնամու դեմ պայքարեց մինչև վերջին շունչը, զոհվեց հոկտեմբերի 1-ին Կարախամբելլի հենակետում (նռան այգիներ կոչվող տարածքում)։

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության Արիության շքանշանով։

Փառք ու Պատիվ Մեր Հայ Զինվորներին...
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...